Կարեն Կարապետյանը բացում է խաղաքարտերը

ՀՀԿ-ում կենացները քաղցրանում են։ Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ դիմում է ներկայացրել ՀՀԿ-ին անդամակցելու համար եւ ընդամենը մեկ օր հետո պարզվում է, որ Կարապետյանի այդ քայլին հետեւել են ավելի քան 7000 քաղաքացի։ «ՀՀԿ-ին անդամակցելու վարչապետի որոշումից հետո դիմում գրողների շատ մեծ հոսք է նկատվում կուսակցություն: Միայն երեկ երեկոյից մինչև այս պահը 7 հազարից ավելի քաղաքացիներ դիմում են ներկայացրել անդամակցելու ՀՀԿ-ին»,- հայտարարել է կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Ամենակրեատիվ երեւակայությամբ անգամ դժվար է պատկերացնել, որ երեկ ողջ օրը ՀՀԿ կուսակցական գրասենյակների առջեւ հերթեր են գոյացել, մարդիկ բան ու գործները թողած լսել են, որ Կարեն Կարապետյանը անդամագրվում է ՀՀԿ-ին, շտապել են հետեւել կուռքի արարքին եւ խնդրել են իրենց էլ ընդգրկել այն կուսակցության շարքերում, որին քիչ առաջ անդամագրվեց Կարեն Կարապետյանը: Անշուշտ, խոսքը պարզ հավաքագրման մասին է, Կարեն Կարապետյանն ամենայն հավանականությամբ հորդորել է այսպես կոչված «գազավիկներին» քաղցրացնել նոմենկլատուրայի շքերթը ու ավելի հանդիսավոր դարձնել կուսակցության նոյեմբերի 26-ին սպասվող համագումարը, որը նախընտրական մարաթոնի մեկնարկ է դառնալու։ Սա նշանակում է, որ Կարեն Կարապետյանը վեց ամիս հետո չի հեռանալու ու եկել է, որ երկար մնա։ Թեպետ վարչապետ նշանակելու առաջին օրերին բոլորը նրան «ժամանակավոր» վարչապետ էին կոչում՝ կանխագուշակելով, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո նա ու իր թիմը կհեռանան՝ կատարելով իրենց առաքելությունը եւ ընտրություններից առաջ բարձրացնելով ՀՀԿ-ի վարկանիշը։ Այնինչ ոչ միայն Կարապետյանն ու իր բերած անկուսակցական նախարարներն են դառնալու ՀՀԿ-ական, այլ հազարավոր քաղաքացիներ։ Կարապետյանի հանրապետականացումը հանդիսանում է նույն այն գործընթացի տրամաբանական շարունակությունը, որը սկիզբ էր առել դեռևս ամիսներ առաջ. տնտեսական լծակներին տիրապետելուց հետո Կարապետյանն իր տրամադրության տակ է առնում քաղաքական լծակները: Կարապետյանի հետ տեղի է ունենում այն, ինչ տարիներ առաջ Սերժ Սարգսյանի։ Հատկանշական է նաեւ վաղվա համագումարին հրավիրյալ կուսակցությունների ցանկը, ապագա իշխանության գործելաոճն ըստ ամենայնի չի տարբերվելու ներկայից։ Հրավիրյալների թվում են ոչ միայն ՀՀԿ-ի հաճախորդ կուսակցությունները՝ Վազգեն Մանուկյանի , Խոսրով Հարությունյանի, Արտաշես Մամիկոնիչի, Բաբուխանյանի եւ այլոց, այլեւ պոտենցիալ հաճախորդացուների՝ «Հայաստանի ռամկավար-ազատական» կուսակցություն, Վահան Բաբայանի «Ռեֆորմիստներ» -ը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորյալ Նարեկ Գալստյանի ՍԴՀ-ն եւ ուրիշ երիտասարդ կարիերիստներ։ Անի Սահակյան

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am