Իշխանափոխության հո՞ղ , թե առաջ կգա պլան Բ-ն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանրապետականացումը թերեւս այլընտրանք չունի, նրա հետ ՀՀԿ-ի մկրտությունը կստանան նաեւ իր թիմը, նոր ու տեխնոկրատ նախարարները։ Կառավարության այսօրվա նիստում Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել: «Այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար, ինչը տրամաբանական է»,- ասել է նա ու հիմնավորել այդ տրամաբանությունը, ասել, որ վարչապետի պաշտոնին իրեն հրավիրել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, և, բացի այդ, այդ որոշումը կայացնելու համար մի շարք պատճառներ կան: Մինչ դեռեւս անկուսակցական վարչապետի բերած պատճառները քննելը, պետք է ասել, որ ՀՀԿ դառնալու Կարապետյանի որոշումը, անկասկած, հանրության ստվար զանգվածներում հիաստաթության ալիք է բարձրացնելու։ Երբ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակեցին, հայտարարում էին, որ նա եկել է արմատական բարեփոխումներ անելու նպատակով, դրանով էր պայմանավորված նաեւ կառավարության հին կազմը արմատապես փոխելու վարչապետի որոշումը, որի արդյունքում պաշտոնանկ արվեցին անգամ ազդեցիկ նախարարներ, Սերժ Սարգսյանի սիրելիներ, որոնք, հարկ է նշել, բոլոր ընտրություններին գործող նախագահի ու նրա թիմի վերարտադրության երաշխավորներն են եղել։ Հիմա Կարապետյանը համալրելու է այն կուսակցության շարքերը, որը տարիներ շարունակ երկիրն այն աստիճանի է հասցրել, որ արմատական բարեփոխումների հրամայական է կախվել։ Հանրության ստվար զանգվածների մոտ սին հույսեր կային, թե Կարապետյանը ՀՀԿ-ի հետ չի ասոցացվում ու դեռ ավելին՝ եկել է ՀՀԿ-ի ավերածությունները նորոգելու առաքելությամբ։ Թեպետ իրականում Կառավարությունն իրագործում է ՀՀԿ-ի ծրագիրը եւ առանց կուսակցական մանդատի էլ հասկանալի է, որ մեծ տարբերություն չկա ՀՀԿ-ի ու Կարապետյանի միջեւ։ Գալով ՀՀԿ-ական դառնալու մյուս պատճառներին, անշուշտ, վարչապետն իրատեսորեն ընդունել է, որ «յուրաքանչյուր Կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, եւ իրենց Կառավարությունը եղել է ՀՀԿ-ի Կառավարությունը»: «Երրորդ, եթե հաշվի չառնենք առաջին երկու կետերը իմ կողմից նշված, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում, թե ինչու չենք կարող ստեղծել, կամ հիմնադրել մեկ այլ կուսակցություն, որը կարող էր լինել մեր հենարանը, ամենեւին դա արդարացված չէր լինի: Ունենալով Արցախի հիմնախնդիրը, մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ, մենք պետք է բոլորս զերծ մնանք հնարավոր բոլոր նմանատիպ զարգացումներից»,- ուշագրավ մեկնաբանություն է արել նա՝ շահարկելով Արցախի խնդիրը։ Լինելով արցախցի՝ Կարեն Կարապետյանը պետք է, որ լավ իմանա, թե որն է Արցախի խնդրի հաջողության բանալին, գրավականը, եւ հատկապես ապրիլյան պատերազմից հետո այդ համատեքստում սրի պես կախված է մեր գլխին ուժեղ տնտեսություն ունենալու հարցը, իսկ ուժեղ տնտեսության նախապայմանը լեգիտիմ իշխանություններն են, արդար ընտրություններն ու առողջ ընդդիմության գոյության փաստը։ Հայաստանում վերջին առնվազն 15 տարիներին  արդար ընտրությունների ու լեգիտիմ իշխանությունների հարցը մնացել է չլուծված, «իշխանափոխություն» եղել է ոչ թե ընտրությունների միջոցով, այլ այսպես կոչված ներսից, ՀՀԿ-ում, կամ իշխանական հիերարխիայում փոխվել են դերակատարներ։ Չի բացառվում, որ Կարեն Կարապետյանի մուտքը ՀՀԿ-ն հենց իշխանափոխության համար է հող պատրաստում ։ Նկատենք, որ Կարապետյանը ընդգծել է իր վերաբերմունքը ՀՀԿ-ի վերաբերյալ ասելով. «Ըստ իս ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը հաշվի առնելով առկա մարտահրավերները, որոշել է փոխվել, եւ ունի իր մեջ այդ ներուժը»։ Թեպետ իսկզբանե էլ պարզ էր Կարապետյանի ու ՀՀԿ-ի սերտ կապը, որ Կարապետյանը սերտ կապերի մեջ է ինչպես քաղաքական, այնպես էլ օլիգարխիկ շրջանակների հետ։ Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետին դեռ 2 տարի կա ու միայն բարձրյալին է հայտնի, թե այս ընթացքում ինքան ջրեր կհոսեն ու Սերժ Սարգսյանը ինչ պլաններ կմշակի ապագայի համար։ Այսքանով հանդերձ Կարապետյանի եւ թիմակիցների անդամակցության հարցն ու դրա մասին հիմնավորումները մեկ անգամ էլ ցցուն են դարձնում ՀՀԿ-ի՝ իբրեւ արժեզրկված կուսակցության իրողությունը ու, որ այդ կուսակցություն անդամագրվում են՝ չիմանալով կուսակցության գաղափարախոսության մասին, ու առհասարակ՝ չունենալով բացատրություն, թե ինչու են անդամագրվում։ Բացի վարչապետից, ՀՀԿ-ի շարքերը համալրելու դիմում ներկայացրած նախարարները ասել են, թե ծանոթ չեն կուսակցության գաղափարախոսությանը, իսկ վարչապետը վստահեցրել է, որ այն իրեն «հոգեհարազատ» է։ Անի Սահակյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am