Կարեն Կարապետյանը՝ վտանգավոր իրավիճակում

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից հրապարկված ուսումնասիրությունների արդյունքները վարչապետ Կարեն Կարապետյանի դնում են բավականին վտանգավոր իրավիճակում: Թեպետ հարցման տվյալներով վարչապետի վարկանիշն այժմ գտնվում է պիկային բարձր մակարդակում, սակայն եթե ուշադիր դիտարկելու լիենենք հարցման բովանդակությունը, ապա վտանգները կդառնան ավելի քան ակնհայտ: Հարցման ընթացքում ` ինչպե՞ս եք վերաբերվում` Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու որոշմանը հարցին,   57.2 տոկոսը պատասխանել է  «ավելի շուտ դրական» և 28 տոկոսը «լիովին դրական»: Կարեն Կարապետյանի գործելաոճը հարցվածների  56.2 տոկոսը գնահատել է «ավելի շուտ դրական», 28.9 տոկոսը«լիովին դրական, մինչդեռ բացասական վերաբերմունք արտահայտել է 37 տոկոսը: Փաստորեն, հարցվածների 85.1 տոկոսը դրական վերաբերմունք է արտահայտել Կարեն Կարապետյանի նկատմամբ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վարչապետի և անգամ նախագահի վարկանիշային հարցումների մեջ: Կարեն Կարապետյանն իր պիկային ցուցանիշով էականորեն գերազանցել է նախագահ Սերժ Սարգսյանին/նախագահի գործունեությունը դրական է գնահատել ընդամենը  հարցման մասնակիցների 17,2 տոկոսը, այն դեպքում, երբ 23 տոկոսը դրական է գնահատում վարչապետի գործունեությունը: Մինչդեռ նախկինում որևէ այլ իշխանավոր իր վարկանաիշով չէր գերազանցել նախագահին: Վարչապետի անձով պայմամավորված՝ բարձր է նաև  կառավարության աշխատանքի գնահատականը, որը ևս նոր մոտեցում է: Ուշագրավը սակայն այն է, որ   քաղաքացիների 33,2 տոկոսը ՀՀ տնտեսության վիճակը «շատ վատ» է գնահատում,  և ընդամենը 1.2 տոկոսն է, որ «լավ» է գնահատել  տնտեսության վիճակը: Իրական վտանգը կայանում է հենց այս ցուցանիշի մեջ, որովհետև  այն, փաստացի,  հակասում է  վարչապետ Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշ ունենալու փաստին: Եթե հարցվածների մեկ երրորդը դժգոհ է տնտեսությունից, սակայն 85 տոկոսը գոհ է վարչապոտից, նշանակում է հարցումը չի արտացոլում իրական պատկերը: Տնտեսության  վիճակի պատասխանատուն  վարչապետն է, ուստի,  եթե տնտեսությունը վատ վիճակում է, ապա ինչու են մարդիկ գոհ վարչապետից՝ չէր որ տնեսության զարգացումը նրա թիվ 1 խնդիրն է: Ըստ էության՝  հասարկությունը հույսեր է կապում նոր վարչապետի հետ և ունի սպասումներ, որ նա, վերջապես, երկրում կարող են դրական փոփոխություններ լինել: Պաշտոնավարման  առաջին փուլում Կարեն Կարապետյանին հաջողվել է  դրական փոփոխությունների սպասում ձևավորել, բայց այդ սպասումը շատ երկարատև չի կարող լինել: Մի քանի ամիս անց, բնականաբար,   տնտեսության վիճակից դժգոհ մարդկանց մոտ հարց է առաջանալու. իսկ ի՞նչ է արել Կարեն Կարապետյանը վիճակը բարելավալու համար: Եվ եթե Կարեն Կարապետյանը կոնկրետ արդյուքներ չունեցավ, իսկ դրական  տնտեսական արդյունքներ առայժմ չեն նախանաշվում, ապա նրա վարկանիշը կարող է ռեկորդային անկում գրանցել: Հայտնի ճշմարտություն է՝ որքան մեծ է թռիչքի բարձրությունը, այնքան խորը կլինի անկումը: Այնպես որ,   երբ «GALLUP International association»-ի կողմից նախընտրական նոր հարցումներ պատվիրվեն և ամենակարևորը դրանք լինեն արժանահավատ, ապա Կարեն Կարապետյանին սեփական ռեյտնիգը կարող է խիստ  հիասթափեցնել: Դավիթ Մանուկյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am