Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն համացանցի օգտատերերի կողմից ծաղրի ու քննադատության է ենթարկվել Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ նրան «նշանավոր և լեգենդար» առաջնորդ անվանելու համար:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Տրյուդոն, ում հայրը՝ Կանադայի նախկին վարչապետ Պիեռ Տրյուդոն, բավական մտերիմ էր Կաստրոյի հետ, թերևս, միակ արևմտյան առաջնորդն էր, ում արձագանքը հայտնի կուբացու մահվանը կրել է դրական նրբերանգներ:Մինչդեռ արևմտյան մյուս առաջնորդները քննադատել են Կաստրոյին ՝ հիշեցնելով նրա գործած բռնությունների ու մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների մասին:
«Գիտեմ, որ հայրս շատ հպարտ էր Կաստրոյին իր ընկերը համարել: Ես հանդիպել եմ նրան հորս հուղարկավորության ժամանակ: Թեև նրա վիճահարույց համբավ ուներ, այնուհանդերձ՝ ժողովուրդը խորապես նվիրված էր կոմանդանտեին ու շատ էր սիրում նրան: Նա լեգենդար հեղափոխական էր ու մեծ հռետոր»,-նշված է Տրյուդոյի հայտարարությունում:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ հայտարարության տարածումից հետո սոցկայքերի օգտատերերը ծաղրել ու քննադատել են Կանադայի վարչապետին նման դիրքորոշման համար:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը