Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դանիայի Գրենլանդիա ինքնավարությունը Կոպենհագենին կոչ է արել վերացնել ԱՄՆ բանակի կողմից «Սառը պատերազմի» ավարտից հետո կղզում սառեցված հրթիռային համալիրը, որը գտնվում է սառույցի տակ, ինչպես նաև ռազմական արտադրության մնացուկները։
Հաղորդվում է, որ 1951 թվականին ՆԱՏՕ-ի շրջանակներում ստորագրված համաձայնագրի շրջանակներում Դանիան ԱՄՆ-ին թույլատրել է Գրենլանդիայի ինքնավար շրջանում կառուցել 33 ռազմաբազա ու մի քանի ռադիոտեղորոշիչ կայան։
Սակայն պայմանագրի տեքստում նշված չէ, թե կողմերից որ մեկի վրա է դրվում ռազմական համալիրների վերացման պատասխանատվությունը։ Գրենլանդիայի իշխանությունները Դանիային՝ որպես պայմանագրի կողմ, կոչ են արել ստանձնել սառեցված ռազմական զինանոցի վերացման պատասխանատվությունը։
Օգոստոսին հաղորդվել էր, որ գլոբալ տաքացումը առաջիկա տասնամյակներին կհանգեցնի նրան, որ գրենլանդական սառցաշերտի ներքո գտնվող ամերիկյան լքյալ ռազմաբազայի ռադիոակտիվ թափոնները կսկսեն տարածվել սառույցի հալչելու հետ մեկտեղ։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը