ՌԴ քաղաքացիները սկսում են գիտակցել Պուտինի կոռումպացվածության աստիճանը

Ռուսաստանի քաղաքացիները սկսում են գիտակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոռումպացվածության աստիճանը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Բոբ Քորքերը: «Կարծում եմ, մեր ժամանակներում սա առաջին անգամն է, որ Ռուսաստանի քաղաքացիները սկսում են գիտակցել, որ ունեն առաջնորդ, որը հսկայական անձնական հարստություն է կուտակել, եւ կարծում եմ, սա Ռուսաստանում լրացուցիչ անկայունություն է ստեղծելու», – նշել է նա: Սենատորի խոսքով, անվտանգության համակարգից կառավարություն եկած Պուտինի նման անձն արդար ճանապարհով չէր կարող հսկայական հարստություն կուտակել: «Ռուսաստանի ավելի ու ավելի բնակիչներ են հասկանում, որ իշխանության ղեկին գտնվելիս, այս անձը միլիարդավոր դոլարների հասնող անձնական հարստություն է կուտակել», – նշել է սենատորը: Բոբ Քորքերի խոսքով, Պուտինի կոռումպացված լինելու խնդիրը ապակայունացնելու է Ռուսաստանի վարչակարգը: Հիշեցնենք, որ պաշտոնական Կրեմլը հերքում է Պուտինի դեմ կոռուպցիայի բոլոր մեղադրանքները: Անդրադառնալով Իրանի հետ կնքված միջուկային ծրագրի շուրջ գործարքին՝ Քորքերը հիշեցնում է, որ Հանրապետական կուսակցության բազմաթիվ մյուս անդամների օրինակով դեմ է եղել նախագահ Օբամայի այդ նախաձեռնությանը, քանի որ համոզված չէ, որ Իրանը պահպանելու է գործարքի իր պարտավորությունները եւ չի փորձելու միջուկային զենք ստեղծել: Միեւնույն ժամանակ, Քորքերն ընդգծել է, որ Իրանի նկատմամբ չափազանց մեծ զիջումների են գնում ոչ միայն Միացյալ Նահանգները, այլեւ՝ գործարքի մյուս մասնակից երկրները: Այսպես, Իրանի կողմից ՄԱԿ-ի պահանջները խախտելուց եւ բալիստիկ հրթիռների կառուցման ծրագիրն իրականացնելուց հետո դաշնակիցներից եւ ոչ մեկը որեւէ կոշտ պատժամիջոցն Թեհրանի դեմ չի ընդունել. «Դաշնակիցները չեն պատրաստվում կոշտ քայլերի դիմել: Եվրոպան չափից շատ տնտեսական շահեր ունի, Ռուսաստանը հետաքրքրված է իր զենքերը վաճառելու մեջ, իսկ Չինաստանը՝ նավթի», – նշել է սենատորը: Սենատորի խոսքով, ստեղծված պայմաններում ԱՄՆ-ի Սենատին անհրաժեշտ է մնալ աչալուրջ եւ կոշտ արձագանքել Իրանի կողմից ցանկացած խախտումների:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում «Այ, որ մռթիդ ուտեիր, այսօրվա խայտառակ հայտարարությունը չէիր անի»․ պատերազմի մասնակից (video) «Այ վարա՛կ, քեզ պետք է մեկուսացնել, դատե՛լ ցմահ»․ Էլեանորա Մանանդյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի ստացած դրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվի Պապիկյան Սուրո՛, քո նկարածի համար դու պետք է դատվես․ պատերազմի մասնակից (video) Սթափվե՛ք, Նիկոլը նոր սարսափելի աղետ է բերում․ Պարույր Հայրիկյանը զգուշացնում է (video) «Արա՛, ես միամիտ մտնեմ քո տուն, հաց ուտեմ, ախռանիկներդ ինձ կգյո*լեն»․ պատերազմի մասնակից (video) Մարզաշխարհով մենք այստեղ ենք․ մեր սպորտի վրա խաչ են քաշում․ Գագիկ Ծառուկյանը պետք է ազատ լինի, որ․․․ (video) Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ. Վահե Դավթյան Մեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումների Խայտառակ թալան․ այս թելիկների համար Նիկոլը 19 մլն․ դրամ է հատկացրել․ Էլեանորա Մանանդյան (video) Ինչ ասաց Գագիկ Ծառուկյանը դատավորին (video) Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Այս խարդախները պետք է պատասխան տան․ Բագրատ Եսայան (video) 6–ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած «Lexus»–ի վարորդը ձերբակալվել է. երեխան դուրս էր եկել բակում խաղալու Թուրք օգտատերերը սոցիալական ցանցերում քննարկել են Վարագավանքի ներկայիս վիճակը Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է Արձակուրդում գտնվող քաղաքապետը կարո՞ղ էր ավագանու նիստ գումարել. իրավաբանի պարզաբանումը Հայկ Դեմոյանը հաղորդում է ներկայացրել՝ Լոնդոնից կես միլիոն դոլարով դուռ գնելու համար Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կժամանի Հայաստան. Բաղայի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am