Բախումներ Մադրիդում. տեսանյութ
Մադրիդում Կուբայի դեսպանատան շենքի մոտ ակցիաներ են ընթանում։ Ակցիաների մասնակից են հանդիսանում Կուբայական հեղափոխության հանգուցյալ առաջնորդ Ֆիդել Կաստրոյի կողմնակիցներն ու հակառակորդները։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Հավաքվածների մի մասը դեսպանատան շենք էր եկել՝ ցավակցություն հայտնելու համար։ Երկրորդ ակցիան անցկացնում է Կուբայում դեմոկրատական վերափոխման համար հանդես եկող «Կուբա, ժողովրդավարություն արդեն» հարթակը։
Ակցիաների մասնակիցները վիրավորել են միմյանց, ծեծկռտուք է սկսվել։
Իսպանիայում բնակվում են մոտ 120 հազար կուբացիներ։
