«Մեծ պատիվ է». Վիգեն Սարգսյան
ՀՀԿ համագումարից հետո ճեպազրույցի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ կուսակցական գործունեությունը ստանում է նոր շատ ավելի խորքային իմաստ:«Մեծ պատիվ է, որ կուսակցությանն անդամագրվելուց անմիջապես հետո ստացա իմ վաղեմի գործընկերների, իսկ հիմա նաև համակուսակցական գործընկերների վստահության քվեն և ընդգրկվեցի Գործադիր մարմնում: Ինձ համար այսօրվա ամենակարևոր խորհուրդներից մեկն այն էր, որ ես լսեցի բացարձակ միակարծություն բոլոր ելույթներում, հատկապես ՀՀ կուսակցության նախագահի խոսքն առ այն, որ պաշտպանությունը դառնում է առանցքային խնդիրներից մեկը»,-ասաց նա: Նրա խոսքով` մեծ աշխատանք կա անելու և ինքը տրամադրված է շատ վճռորոշ այդ աշխատանքը տեղ հասցնելու Ինչպես ասաց՝ եկել է աջակցելու այն աշխատանքում, որ արվել է երկար տարիներ:
