«Խիզախություն, որը երբեք չես ակնկալի»

«Մարդիկ օժտված են խիզախությամբ, որը երբեք չես ակնկալի»,- ասում է դոկտոր Թոմ Քաթինան, որը Սուդանի հարավում՝ Նուբայի լեռներում աշխատող միակ բժիշկն է: Նա աշխատում է սարսափելի պայմաններում, մշատական վտանգի մեջ: Նրա՝ խիզախության մասին խոսքերն ուղղված են այն ընտանիքներին, որոնց նա բուժում է, գիշեր ու ցերեկ՝ 2011 թվականից թեժացած քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող խարխուլ, աղքատ սարքավորումներով հիվանդանոցում։ Հիվանդանոցը, որտեղ նա աշխատում է (եւ ապրում է, գրեթե առանց լքելու, բացառությամբ` երբ դուրս է գալիս ստուգելու օդային հարձակումներից փախուստի դիմած հիվանդներին), գնդակոծվել է Սուդանի կառավարության կողմից այնքան շատ, որ այժմ նա գիտի թռիչքուղին, որով ինքնաթիռն ընթանում է։
 
Սակայն դա չի ստիպել «Բժիշկ Թոմին» (այսպես են նրան դիմում) տեղի տալ հուսահատությանը, որը նա համարում է մարդկության ամենամեծ թշնամիներից մեկը։ Փոխարենը նա հույս ու ներշնչանք է առնում պատերազմից տանջահար եղած տղամարդկանցից, կանանցից ու երեխաներից, ում բուժում է աշխարհի կողմից մեծապես մոռացված այդ տարածքում՝ էլեկտրականության, հոսող ջրի, եւ առավել եւս` օտարերկրյա օգնության տեսակների մեծամասնության բացակայության պայմաններում։ Նա պատմում է մարմնական ահավոր այրվածքներ ստացած մարդկանց, բեկորային վնասվածքների հետեւանքով ոտքերից զրկված դեռահասների մասին, որոնց ոտքերը պետք է հեռացնել, մարդկանց, ովքեր տառապում են բորոտությունից եւ թերսնուցումից ու երեխաների մասին, որոնք կեսգիշերային հարձակումների զոհ են դառնում։
 
Այնուամենայնիվ, բժիշկ Թոմը հույս է տեսնում։ Կամ, ինչպես ինքն է ասում՝ «երկաթյա վճռականություն»։
 
Նա բերում է մի 60-ամյա կնոջ մասին օրինակ, ում նա բուժել էր. կինն իր ընտանիքի հետ փախչել եւ թաքնվել էր քարանձավում, բայց նա ականից վնասել էր ոտքը՝ փշրելով ազդրոսկրը։ Երբ նա ոտքերի հեռացումից հետո ապաքինվում էր հիվանդանոցում, օդային հարվածները վերսկսեցին։ Հիվանդանոցը նույնպես հարվածի տակ ընկավ, որից հետո մի 11-ամյա աղջիկ սկսեց խուճապահար բղավել։ Աղջիկն ու կինը կուչ էին եկել հիվանդանոցի հատակին, եւ կինը, չնայած իր անձնական ցավին, անհարմար դիրքով դրված ոտքին, սկսեց աղջկա հետ հանգիստ խոսել ու համոզել։ Նա ջերմությամբ եւ դրական պատմություններով պարզապես հասավ նրան, որ չնայած իր սեփական խուճապին՝ երեխան առավել ապահով զգա իրեն։
Բժիշկ Թոմն ասում է, որ այդպիսի պահերին է, որ նա սովորում է Սուդանի հարավի ժողովրդից. կամք եւ պատրաստակամություն պայքարելու ամեն դեպքում՝ առանց վշտանալու:
 
Որպես մոտ 500,000 մարդու համար ծառայող 435-տեղանոց հիվանդանոցի բժիշկ՝ Թոմ Քաթինան պետք է ունենա այդ կամքն ու ուժը։ Նրա օգնում է մարդկանց այնպիսի պայմաններում, որոնց մասին նա երբեք չի երազել, երբ սովորելիս է եղել Դյուքի Համալսարանի Բժշկական Դպրոցում։ Ոչ ոք չի ստիպում նրան այստեղ լինել. իրականում «Կաթոլիկ առաքելություն» կազմակերպությունը, որը նրան աջակցում էր, ցանկացավ տարհանել նրան եւ վերադարձնել Միացյալ Նահանգներ՝ երբ 2011թ. քաղաքացիական պատերազմը սկսվեց, բայց նա պնդեց մնալ, քանի որ համայնքը նրա կարիքն ունի։
 
Նա անում է ամեն ինչ. օգնում է երեխաների ծնվելուն, անընդհատ վերապատրաստում է իր անձնակազմին, բուժում է պատերազմից ստացած վնասվածքները՝ առանց բժշկական սարքավորումների, հաճախ՝ առանց անգամ էլեկտրականության եւ հոսող ջրի։ Նա չունի հուսալի հեռախոսակապ, բայց դա նշանակություն չունի, քանի որ նա միշտ կանչի մեջ է, միշտ հասանելի է։
 
Այնուհանդերձ, նա ուզում է անել ավելին։ Վերոհիշյալ կնոջ կողմից երեխային ցանկացած կերպով հարմարություն ապահովելու ցանկությունը ոգեշնչել է նրան՝ նայելու ամեն ինչի լուսավոր կողմին, եւ նա եւս կցանկանար, որ աշխարհն ավելի դրական, ոգեւորող պատմություններ լսի։ Բժիշկ Թոմը հավատում է, որ որքան մարդիկ հաճախ լսեն աշխարհում գործադրվող մարդասիրական ջանքերի մասին, այնքան մենք հնարավորություն կունենանք յուրաքանչյուր մարդու ոգեշնչելու՝ իր սեփական ներդրումն ունենալու այլոց օգնելու համար։ Նա արդեն ունեցել է իր ներազդեցությունը. վերապատրաստումների ժամանակ բավականին շատ բժիշկներ ԱՄՆ-ից եւ Հնդկաստանից, ի թիվս այլ երկրների, ասել են նրան, որ ոգեշնչվել են նրա օրինակից՝ գործել ուրիշներին օգնելու համար։
 
Սա սկիզբն է։ Նրա ցանկությունների ցուցակում է նաեւ երեխաների խնամատան կառուցումն ավարտելը, որի կառուցումը սկսել է 5 տարի առաջ: Խնամատան հիմքը դնելուց հետո դրա կառուցումը երբեք չէր հաջողվում ավարտել՝ պատերազմի պատճառով։ Բժիշկ Թոմը չի մոռացել այդ նախագիծը։ Նա իրականում առավել պայծառ ապագա է տեսնում. «Եթե դուք հույս ունեք, հույսի փոքր ճառագայթ, ապա դա կօգնի մարդկանց շարունակել շարժվել առաջ»։
Թոմ Քաթինան The Aurora Prize for Awakening Humanity/ «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներից մեկն էր: Մրցանակի Ընտրող հանձնաժողովը կարեւորել է նրա արարքների բացառիկ ազդեցությունն ու նշանակությունը. նա վտանգելով իր կյանքը փրկում է մարդկանց՝ նրանց տալով գոյատեւելու եւ բարօրության հասնելու հնարավորություն: «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին եւ ոճրագործություններին եւ մեծարելու մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար օգնում են մարդկանց:  auroraprize.com

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am