Սպասվում են ձյան առատ տեղումներ. Գագիկ Սուրենյան

Մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Հայաստանը կգտնվի Սիբիրից ներթափանցած ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, իսկ դեկտեմբերի 1-ից հետո օդի ջերմաստիճանը 8-10 աստիճան կբարձրանա։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Առաջիկա օրերին հանրապետության մազրերում գրեթե ջերմային ֆոնի փոփոխություն չի սպասվում, բացառությամբ Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի, որտեղ ձերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով»,- ասել է բանախոսն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ : Ըստ նրա՝ նշված 4 բնակավայրերում արկտիկական օդը նահանջում է՝ իր տեղը զիջելով Իրանի տարածքից ներթափանցող համեմատաբար արևադարձային տաք օդային հոսնանքների: Նրա խոսքերով՝ Արտատյան դաշտում դիտվել է ցուրտ օդի լճացում: Ցերեկային ժամերին Արարատյան դաշտում ջերմաստիճանը նույնն է, ինչ Գյումրիում, Գավառում, Մարտունիում: Այսինքն՝ լեռնային շրջանների և Արարատյան դաշտի միջև ջերմաստիճանները հավասարվել են, իսկ լճացումը ցրելուն կօգնի կիպրոսյան ցիկլոնը, որը ներթափանցելու է Միջերկրական ծովից. «Արդեն նոյեմբերի 30-ին կնկատվի ամպամածության ավելացում և բավականին ինտենսիվ տաք օդի ներհոսք: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում 8-10 աստիճանով կբարձրանա»: Ցերեկային ժամերին ջերմաստիճանի փոփոխություն առանձնապես չի լինի, քանի որ նոյեմբերի 30-ից սկսած կամպի, դեկտեմբերի 1-ից կսկվեն տեղումներ: Ջերմաստիճանը Երևանում, Արարատյան դաշտում ցերեկային ժամերին հիմնականում կլինի 3-5 աստիճանի սահմաններում։ Գագիկ Սուրենյանի խոսքերով՝ լեռնային բոլոր մարզերում՝ Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտնի լեռնային բնակավայրեր, Վայոց Ձորի լեռնային բնակավայրեր, սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, հորիզոնական ցածր տեսանելիութուն, ճանապարհներին՝ մերկասառույց, իսկ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում՝ Արագածոնի նախալեռներ, Արարատյան դաշտում, Կոտայքի նախալեռնային հատվածներում, Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում ջերմաստիճանի լուրջ բարձրացում է սպասվում, տեղումները հիմնականում կլինեն թաց ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով: Հայաստանում նոյեմբերի երրորդ տասնօրյակում գրանցված ցածր ջերմաստիճանը, նրա խոսքերով, պայմանավորված է Սիբիրից ներթափանցած արկտիկական ցուրտ օդային հոսանքներով, որի պատճառով նույնիսկ ունեցել ենք ռեկորդային ցածր ջերմաստիճաններ։ Գ.Սուրենյանի դիտարկմամբ՝ հատկապես վերջն 3-4 օրերին կարելի է ասել, առանձին հատվածների համար վերջին 45-50 տարիների համար ամենացուրտ օրերն են եղել նոյեմբեր ամսվա համար։ «Մասնավորապես կցանկանամ առանձնացնել Տաշիրը, որտեղ օդի ջերմաստիճանը գիշերը նվազեց մինչև -26 աստիճան ցրտի: Սովորաբար այդ հատվածում նման ջերմաստիճան լինում է հունվարի 2-րդ տասնօրյակում: Աշոտցքում ջերմաստիճանը հասավ – 25 աստիճանի: Եվ ընդհանրապես բոլոր լեռնային բնակավայրերում վերջին օրերին օդի ջերմաստիճանը հիմնականում գիշերային ժամերին մինուս -15-20 աստիճանի սահմաններում է եղել: Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև մինուս 8-10 աստիճան: – 10 աստիճան գրանցվել է նաև Երևանի ցածրադիր հատվածներում: Բարձրադիր հատվածներում ջերմաստիճանը հասել է մինչև – 7 աստիճանի: Եթե գնահատենք միջին կլիմայական ցուցանիշով, նման ջերմային ֆոնդը բնորոշ է դելկտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածին»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է Արարատյան դաշտում 7-8 աստիճանով, իսկ Տավուշում, Լոռիում, Սյունիքի առանձին հատվածներում՝ 10-15 աստիճանով: Աղբյուրը՝ «Փաստինֆո»

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am