Նոր մանրամասներ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպից

shamshyan.com-ը գրել է, որ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը: Վերջինս ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր: Կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի տղան, ով աղջիկների և վիրավորի հետ մինչև «Օջախ» ռեստորանային համալիր ժամանելը եղել է Ծաղկաձորում: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց որոշ մանրամասներ՝ տեղի ունեցած միջադեպից։ Ոստիկանությունը պարզել է, որ վիրավոր Տ. Շահգալդյանը մինչև վնասվածքներ ստանալը եղել է իր ընկերների, այդ թվում՝ Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի հետ։ Ծաղկաձորից այցելելով «Օջախ» ռեստորանային համալիր՝ այնտեղ ինչ-որ հարցի շուրջ վիճանաբել են միմյանց հետ, այնուհետև Տրդատը սպիտակ գույնի Porsche Cayenn-ով դուրս է եկել «Օջախ» ռեստորանից և ուղևորվել դեպի Երևան։ Արդեն Աճառյան փողոցում՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի տարածքում, 2 ավտոմեքենաներով սպասել են Տրդատին և նրա գալուց հետո սկսվել է վիճաբանությունը, որն ավարտվել է դանակահարությամբ։ Կոտայքի ոստիկանները հայտնաբերել են բոլորին ու քանի որ կռվի մասնակիցները մատնանշել են, որ վիճաբանությունը եղել է «Օջախ»-ում, սակայն դանակահարությունը տեղի է ունեցել Երևանի վարչական տարածքում, Կոտայքի մարզի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերը փոխանցվում են ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներ են եղել նաև ինչ-որ «Կյաժ», «Մռդո» անձինք ու հիմա փորձում են կռվի մասնակցիները որպես դանակահարող ներկայացնել Մռդոյին, իսկ Լիսկայի տղային «ձեռի հետ էլ» փորձում են ներկայացնել որպես կռվի մասնակից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am