Մի խումբ պատգամավորներ 500 հազարական դրամ են փոխանցել Թալիշի աջակցության հիմնադրամին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել Թալիշի դպրոցի և մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների աջակցության հիմնադրամի աշխատանքներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորը նշել է, որ հիմնական աշխատանքները տեղում կատարվելու են, իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, կարող են իրենց մասնակցությունն ունենալ այՍ կարևոր գործում: «Մենք աջակցելու ենք մեր կողմից: Ովքեր ցանկանում են, մասնակցում են: Մասնակիցների մեջ կան թոշակառուներ, ուսուցիչներ, ուսանողներ, Սփյուռքի ներկայացուցիչներ, տարբեր կազմակերպություններ, որոնք ցանկանում են կատարել մեծածավալ ներդրումներ և իրենց միջոցներն ուղղել այդ ֆոնդին: 1000 դրամից մինչև 500.000 դրամ անձնական ներդրումներ են կատարվել: Օրինակ Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասրյանը, Գագիկ Մինասյանը, Խաչատուր Քոքոբելյանը, ես և էլի շատերը 500.000-ական դրամ ներդրում ենք կատարել, շատերը 20000-ական դրամ: Կարճ ասած՝ ցանկացածն ըստ իր հայեցողութ յան, կամավորության սկզբունքվ կատարել է ներդրում››,- մանրամասնեց Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ կան մարդիկ, ովքեր վերցրել են հաշվեհամարը և հայտարարություն են արել, որ մինչև 10.000.000 դրամի չափով ներդրում անպայման կանեն: Գագիկ Մելիքյանը շնորհակալություն է հայտնում ողջ բնակչությանը, ժողովրդին, ովքեր ցանկանում են օգտակար լինել ու աջակցել Թալիշի դպրոցի և մանկապարտեզի վերականգնման աշխատանքներին: Պատգամավորը դժվարանում է հստակ ներկայացնել, թե հիմնադրամում որքան գումար է հավաքվել, քանի որ գումարի քանակն ամեն օր փոխվում է: Նա խոստանում է նախնական արդյունքները հրապարակելիս՝ գումարի չափի հետ հրապարակել  նաև մասնակիցների ցուցակը:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am