Հանրությունը պետք է վստահ լինի, որ Կարեն Կարապետյանը չպետք է կաշկանդված լինի կուսակցական կաղապարներով. «Իրատես»

Թե՛ Վիգեն Սարգսյանի, թե՛ Կարեն Կարապետյանի ամենագլխավոր խնդիրն իրենց «կուսակցականացվելու» շարժառիթները հանրությանը հնարավորինս մատչելի ձևակերպումներով բացատրելն է։ Պարզ է, որ այսօր հանրապետական կուսակցության հետ ասոցացվելը իմիջային տեսակետից թերևս միայն վնաս է բերում։ Վիգեն Սարգսյանի դեպքում այդ բացատրությունը տրվել է. նա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նշել է, թե նոր սահմանադրության պարագայում ապաքաղաքական ղեկավար չի կարող լինել։ Ինչ խոսք, այդ բացատրությունն այնքան էլ համոզիչ չէ և ավելի շուտ զուտ ֆորմալ բնույթի ստանդարտ բանաձև է։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, որի գործելաոճը, ըստ «Գելափ ինտերնեյշնլի» հարցման վերջին արդյունքների, դրական է գնահատել հարցվածների ռեկորդային՝ 85,1 տոկոսը, ապա նա շատ ավելի լուրջ հիմնավորումներ պետք է բերի նման ռիսկային դաշտ մտնելու համար։ Վարչապետի համար շատ կարևոր է, որ նրան դեռևս միայն որպես վարչապետ ընկալող հանրությունը տեսնի, որ կուսակցական առաջնորդներից մեկը դարձած Կարեն Կարապետյանը նույն կեցվածքը, գաղափարներն ու մոտեցումներն է ցուցաբերելու, ինչ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հանրությունը պետք է վստահ լինի, որ Կարեն Կարապետյանը չպետք է կաշկանդված լինի կուսակցական կաղապարներով ու ժամանակակից մենեջեր-առաջնորդից չի վերածվի հայաստանյան չափանիշներին համապատասխան ստանդարտ գորշ կուսակցական ֆունկցիոների։ Դրա համար նա պետք է ունենա երկրի ղեկավարի հետ համաձայնեցված ազատության մեծ աստիճան գնահատականներ տալու, համեմատաբար օբյեկտիվ հանդես գալու հարցում։ Ինչպես վարչապետ դառնալու առաջին օրերին նա արձանագրեց ՀՀ տնտեսության իրավիճակը, նույն օբյեկտիվությամբ պետք է ասի, թե ինչպես է պատկերացնում ժամանակակից ՀՀԿ-ն, և մատնանշի ստեղծված իրավիճակի մեղավորներին։ Նա պետք է մնա իր ոճի մեջ, լինի, ինչպես ինքն է սիրում ասել, հնարավորինս անկեղծ։ Այս կերպ գուցե ինչ-որ չափով արդարացված կլինի հանրապետական կուսակցությանն անդամագրվելը։ Այս դեպքում հնարավոր է, որ հանրությունը ի դեմս նրա տեսնի ոչ միայն բարեփոխիչ վարչապետի, այլև ռեֆորմատոր կուսակցական գործչի։ Եվ շատ կարևոր է, որ այդ թեզերը հնչեցվեն համագումարի ընթացքում նրա ելույթի ժամանակ։ Առաջիկա համագումարը Կարեն Կարապետյանի ամենաբարդ քննությունն է լինելու, քանի որ բավական չէ, որ պետք է փորձի սրբագրել ուրիշների սխալները, մտնում է մի ոլորտ, որտեղ ինքը ուղղակիորեն երբևիցե չի եղել։ Այս դաշտը քաղաքական ինտրիգներով, քաղաքական խմբավորումների շահերով թերևս, ամբողջությամբ նոր ոլորտ է գործող վարչապետի համար։ Եթե գործադիր իշխանությունում նա պատկերացում ունի, թե ինչ պետք է անի, և իր համար հարմարավետ դաշտ է ստեղծել՝ փորձելով բիզնես մտածելակերպը ներդնել նաև կառավարություն, ապա քաղաքական ոլորտում նա փորձ չունի, և ամենակարևորը՝ դժվար թե ցանկություն ունենար նման փորձ ձեռք բերել, սակայն կյանքն է ստիպում։ Թերևս չի բացառվում ու ավելի հավանական է, որ ժամանակին նրան գործադիր իշխանության ղեկին նշանակողները՝ Սերժ Սարգսյանն ու դրսի որոշ հովանավորներ, հաշվարկել էին, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը պետք է աշխատի նաև ՀՀԿ-ի համար։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am