Միջազգային առևտրային պալատը (ICC), որը քննում էր Թեհրանի և Անկարայի միջև ծագած վեճը Թուրքիա մատակարարվող իրանական գազի գնի վերաբերյալ, որոշում է կայացրել, որ Իրանը պետք է Թուրքիային զգալի փոխհատուցում վճարի:
Ինչպես փոխանցում է РБК-ն` այս մասին հաղորդում է իրանական աղբյուրը` վկայակոչելով Իրանի ազգային գազային ընկերության տնօրենին:
Թուրքիան, ամեն տարի Իրանից մոտ 10 մլրդ խորանարդ մետր գազ ձեռք բերելով, տարիներ շարունակ փորձում էր հաստատել, որ 1996-ին սահմանված 490 դոլար գինը` 1000 խորանարդի համար, գերազանցված է և ցանկանում էր հասնել սակագնի 35.5 տոկոս էժանացման:
Միջազգային միջնորդ դատարանը որոշում է կայացրել նվազեցնել պայմանագրով սահմանված իրանական գազի գինը 10-15 տոկոսով և պարտավորեցրել է Իրանին փոխհատուցում վճարել Թուրքիայի 2011-ից մատակարարվող գազի դիմաց: Փոխհատուցման հստակ չափը դեռ չի որոշվել, սակայն այն կարող է կազմել մոտ 1 մլրդ դոլար:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը