Արամ Դանիելյանը սկսել է կողմնորոշել
«Փաստ» օրաթերթը գրում է. Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, պարզվում է, արդեն սկսել է իր լուման ներդնել Կոտայքի մարզում քաղաքական քարտեզի ձևավորման գործում: «Փաստի» հավաստի տվյալներով` նախօրեին նա իր մոտ է հրավիրել Հրազդանի քաղաքապետարանի աշխատակիցներին և հստակ հրահանգել է, որ պետք է ներգրավվեն ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Կոտայքի մարզի ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվող Դավիթ Մանուկյանի` Անդրանիկ Մանուկյանի որդու ընտրարշավին... Փաստորեն, Կոտայքում հետաքրքիր ընտրապայքար է սպասվում: «Փաստի» տեղեկություններով` Անդրանիկ Մանուկյանի որդու հիմնական մրցակիցներից է մեկ այլ խոշոր գործարար, «Միկմետալ» ընկերության սեփականատեր Միշա Հարությունյանի որդին՝ Վահան Հարությունյանը: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
