Գազի նոր սակագնից մինչև 7000 գազավիկների մուտքը ՀՀԿ

ՀՀԿ համագումարի գլխավոր և սպասված ինտրիգը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ու նրա թիմի անդամակցումը կուսակցությանը ուղեկցվում է գազային բարենպաստ ֆոնով: Երեկ պարզ դարձավ, որ Կարեն Կարապետյանի հետ միասին ՀՀԿ-ի շարքերը համալրում են նաև  «Գազպրոմ Արմենիայի» 7000 աշխատողները: Սա շատ հստակ մեսիջ էր առ այն, որ Կարեն Կարապետյանը գալիս է շատ մեծ թիմով և այլևս ՀՀԿ-ում ունի շատ հզոր   ու մեծաթև յուրայինների համակազամ: ՀՀԿ-ն, որ առանց այդ էլ բազմաթև էր, այստեղ տարեցների ու երիտհանրապետականների խմբավորումների  հակամարտությունը վաղուցվա պատմություն ունի,   ի դեմս Կարեն Կարեպետյանի համալրվում է  նոր՝ գազավիկների  թևով: Թերևս պատահական չէ,  նաև որ հենց երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակեց գազի սակագնի նոր որոշումը, որով  բնակչության համար գազի գինը նվազեցվում է: Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը գազի վերանայման որոշումը կայացրել է  «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից նախօրոք  տրված հայտի հիման վրա: Կարելի է ասել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից նախօրոք առաջարկված բոլոր կետերն  ընդունվել են: Այն է ՝սոցիալապես անապահով խավերի համար մինչև 600 խորանարդ մետր սպառված գազի յուրքանչյուր խորանարդի  սակագինը սահմանվում է 100 դրամ, իսկ 600 խորանարդ մետրը գերազանցող յուրքանչյուր խորանարդ մետրինը՝ 139  դրամ: Նոր սակագնային ցանկով  գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ սահմանվել է 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար: Ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառման դեպքում  յուրաքնչհուր հազար խմ ՝ 139 000 դրամ կամ որ նույնն է՝ մեկ խորանարդ մետրը 139 դրամ: Բացի գյուղոլորտի վերամշակողներից խոշոր՝ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար ևս բնական գազի սակագինը յուրաքանչհուր հազար խմ-ի համար  139 000 դրամ կամ որ նույնն է մեկ խորանարդ մետրի համար 139 դրամ է սահմանվում, / շարքային քաղաքացիները, որոնք սոցխմբերում ընդգրկված չեն, այս սակագնով են վճարելու/: Իսկ  ամսական 10 հազար խորանարդ մետր ու ավելի սպառում ունեցող սպառողների համար  գազի սակագինը 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար: Սահմանված  նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1-ից: Սակագների նվազեցմամբ «Գազպրոմ Արմենիա»-ի եկամուտները կպակասեն 13 միլիարդ 4 միլիոն դրամով։ Որպես փոխհատուցում «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Հրանտ Թադևոսյանը  մի քանի գործոն է նշել ՝ ընկերությունում ակնկալում են, որ ցածր սակագնի դեպքում  կավելանա սպառողների թիվը, նաև մտադիր են օպտիմալացնել սեփական ծախսերը, կրճատել ներդրումները։ Սակայն սակագնի նվազեցման գլխավոր հիմնավորումը Վրաստանով տարանցման գնի հնարավոր նվազեցումն է: Ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի խոսքով, այժմ բանակցություններ են ընթանում վրացական կողմի հետ . «2017 թվականի հունվարի 1-ից ավարտվում է Վրաստանի տարածքով գազի տարանցման վրացական գազատրանսպորտային ընկերության և ռուսական «Գազէքսպորտ» ընկերության միջև կնքված պայմանագիրը, որտեղ ֆիքսված էր կոնկրետ  10 տոկոս հասկացողությունը, որ դուք լսել եք երկար ժամանակ: Ներկայումս փորձում ենք չվճարել տասը տոկոս, այլ ավելի պակաս: Պակաս մասը պետք է հնարավորություն ստեղծի ․․․ այն, ինչ որ մենք արեցինք, որը լինելու է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հրանտ Թադևոսյանը: Այսինքն՝ այս պահին բանակցությունները վարցական կողմի հետ չեն ավարտվել և պարզ չէ, թե որքան կկազմի տարանցման սակագինը: «Գազպրոն Արմենիայի» տնօրենն ասել է, , որ նշված միջոցների չբավարարելու դեպքում ռուսաստանյան «Գազպրոմ»-ը իր վրա կվերցնի ռիսկերի փոխհատուցման ողջ բեռը: Այստեղ արդեն ամբողջանում է  քաղաքական ողջ շղթան՝ սկսած գազի նոր սակագնից մինչև 7000 գազավիկների մուտքը ՀՀԿ: Փաստորեն  «Գազպրոմն» ու Կարեն Կարապետյանը գազ են տալիս ՀՀԿ-ին և Հայաստանի իշխանությանը: Դավիթ Մանուկյան  

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am