Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրավապաշտպաններ Լեյլա ու Արիֆ Յունուսները Վճռաբեկ դատարանում բողոքարկել են իրենց քրեական գործով 2015 թվականի դեկտեմբերի 9-ին Բաքվի Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը։
Դրա մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Էլչին Սադիգովը։ Նա ընդգծել է, որ Լեյլա ու Արիֆ Յունուսներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն անհիմն ու ապօրինի է, ինչի մասին մանրամասն նշված է Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքում։
Սադիգովն ընդգծել է, որ իրենք պահանջում են կասեցնել այդ գործը արդարացման հիման վրա, ինչպես նաև չեղյալ հայտարարել բռնագանձումները։ Լեյլա ու Արիֆ Յունուսներն Ադրբեջանում կալանավորվել են 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։
Սկզբնական շրջանում նրանց մեղադրեցին պետական դավաճանության (274-րդ հոդված) համար, սակայն հետագայում այդ գործն առանձնացվեց։ Նրանց մեղադրեցին խոշոր չափերի մեքենայությունների, ապօրինի ձեռնարկատիրության հարկերից խուսափելու համար։
2015 թվականի օգոստոսին Լեյլա Յունուսը դատապարտվեց 8.5, իսկ նրա ամուսին Արիֆ Յունուսը՝ 7 տարվա ազատազրկմանը ունեցվածքի առգրավմամբ։ 2015 թվականի նոյեմբերի 12-ին ազատ արձակվեց Արիդ Յունուսը՝ չբացակայելու ստորագրության դիմաց, իսկ Լեյլա Յունուսը հնգամյա փորձնական ժամկետի պայմանով ազատ արձակվեց նույն թվականի դեկտեմբերի 9-ին։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը