Նյարդերի պայքար. Պուտինը չի հանձնվում

Ռուսաստանի դեմ արշավը շարունակվում է ողջ ուժով: Արևմուտքը մի կողմից կրում է պարտություններ` տարբեր երկրներում ընտրություններում հաղթում են Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին հանդես եկող թեկնածուներ, մյուս կողմից եվրոպական երկրները փորձում են հակազդել Ռուսաստանին, ակամայից փաստելով այդ երկրի որոշակի ազդեցությունը նաև իրենց երկրներում տեղի ունեցող գործընթացների վրա: Եվրախորհրդարանը հաստատել է «երրորդ երկրների» քարոզարշավի դեմ պայքարելու նախագիծ. այդ երկրների թվում է նաև Ռուսաստանը։ Եվրախորհրդարանը պատգամավորներին կոչ է արել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ եվրոպական արժեքների վարկաբեկմանն ուղղված քարոզչական արշավներին առավել արդյունավետ կերպով դիմակայելու համար։ Բացի այդ, Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որում կոչ է արել ԵՄ երկրներին ակտիվացնել պաշտպանական ոլորտում անվտանգության ապահովման ջանքերն ու համագործակցությունը, ինչը պետք է տանի ընդհանուր պաշտպանական միության ստեղծման։ «Իրավիճակը Եվրոպայի անվտանգության ոլորտում և դրա շուրջ զգալիորեն վատացել է վերջին տարիներին՝ կապված այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են ահաբեկչությունը, հիբրիդային կամ կիբերսպառնալիքներն ու էներգետիկ անկայունությունը, որոնք ոչ մի երկիր ի վիճակի չէ ինքնուրույն լուծել»,-ասվում է բանաձևում։ Փաստաթղթի նպատակ է նշվում ռազմական առաքելությունների վրա ԵՄ ծախսերի մեծացումը և տեխնիկայի ընդհանուր զինանոցի ընդլայնումը, մասնավորապես ուղղաթիռների։ Խորհրդարանն առաջարկել է նաև ստեղծել ԵՄ օպերատիվ հրամանատարություն, որի հանձնարարությունն է ճգնաժամային իրավիճակներում համատեղ գործողությունների ծրագրումն ու համակարգումը։ Բանաձևի օգտին են քվեարկել 369 եվրապատգամավորներ, 255-ը դեմ են արտահայտվել, 70-ը՝ ձեռնպահ մնացել։ Նկատենք, որ խորհրդարանի որոշումը չունի պարտադրող ուժ անդամ-երկրների համար, սակայն այն կարևոր քայլ է: Մյուս կողմից հայտնի է դարձել, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները կերկարաձգվեն կես տարով։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը` պատժամիջոցների հավանական երկարաձգման պատճառը Մինսկի համաձայնագրի դրույթները չկատարելն է։ Աղբյուրներից մեկը հայտարարել է, որ պատժամիջոցների երկարաձգումից բացի այլ տարբերակ չի քննարկվի։ Նկատենք, որ այս քայլերը տեղի են ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պայմանավորվեց ԵՄ առաջնորդների հետ՝ Ուկրաինայի արևելքում և Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու մասին։ Փաստացի, Արևմուտքը շարունակում է կոշտ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, սակայն Մոսկվան էլ իր հերթին, հասկացնել է տալիս, որ բոլորովին մտադիր չէ պատժամիջոցների պատճառով քաղաքականություն փոխել: Ավելին, Պուտինն օրերս հանդես եկավ որոշ հայտարարություններով, որոնք ավելի շատ «սառը ցնցուղ» էին արևմուտքի համար: Ռուսաստանը որքան հնարավոր է երկար կձգի, որպեսզի չչեղարկի Արևմուտքի երկրների դեմ պարենային արգելքը, Համառուսական ժողովրդական ճակատի «Գործողությունների ֆորումի» ընթացքում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Մենք իսկապես դա գիտակցաբար ենք արել և, ըստ էության, ուղիղ ասած, օգտվել ենք այն անհեռատես որոշումներից, որոնք, մեր երկրի դեմ ընդունվել են, այսպես կոչված, մեր գործընկերների կողմից, որոնք պատժամիջոցներ են սահմանել: Իսկ մենք դրանից օգտվեցինք և ի պատասխան՝ սահմանափակումներ դրեցինք մեր շուկա գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների վրա՝ դրանով իսկ երկրի ներսում գյուղատնտեսական արտադրանքի արտադրության պայմաններ ստեղծելով», նշել է Պուտինը: «Այժմ ես կասեմ միանգամայն անսպասելի, ձեր կարծիքով՝ գուցե քրեական բան՝ սպառողը շահագրգռված է նվազագույն գնով որակյալ ապրանք ստանալու հարցում, հետևաբար անհրաժեշտ է, որ մենք մրցունակ պայմաններ ստեղծենք: Իսկ սպառողները շատ ավելի մեծաթիվ են, քան արտադրողները… Ես ձեզ հասկանում եմ և ձեր ականջին կարող եմ շշնջալ՝ որքան հնարավոր է երկար կձգենք (որպեսզի պարենային արգելքը չչեղարկենք)»,- նշել է նախագահը: Ահա, Պուտինի պատասխանը պատժամիջոցներին: Նա հասկացնել է տալիս, որ իր երկիրն առավելապես օգտվում է այդ պատժամիջոցներից: Հետևաբար` դա Ռուսաստանի բնակչության համար ձեռնտու քայլ կարող են համարել: Նյարդերի պայքարը, փաստացի, շարունակվում է, սակայն, Պուտինը արձանագրում է, որ այդ դիմակայությունից չի բխում, որ Ռուսաստանը «հանձնվելու» է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am