Գնդապետ Գագիկ Հարությունյանի նոր բացահայտումները

Ինչպես արդեն հայտնել եմ, ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հանցավոր անգործության, ինչպես նաև երկրի Նախագահին հրապարակավ ստելու պատճառով սույն թվականի նոյեմբերի 14-ին աշխատանքից ազատվելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել։ Տեղեկացնում եմ, որ այսօր դիմել եմ ՀՀ Հատուկ քնչական ծառայության պետ պարոն Վահրամ Շահինյանին։ Հայտարարությանը կարող եք ծանոթանալ ստորև։ 14.11.2016թ. 09։05 սահմաններում Անձնակազմի կառավարման բաժնի պետ արդարադատության գնդապետ Լ. Սիմոնյանին անձամբ հանձնել եմ զեկուցագիրս աշխատանքից ազատվելու վերաբերյալ, վկայականս և անցագրային քարտս։ Ծառայողական մեքենան, 2 բանալիները և տեխանձնագիրը անձամբ հանձնել եմ Տնտեսական բաժնի պետ արդարադատության մայոր Ա.Սաֆարյանին։ Իմ կողմից կայացված որոշման վրա իր խորը ազդեցությունն է թողել ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Հարությունյանի կողմից հրապարակավ Հանրապետության Նախագահին ակնհայտ սուտ զեկույցը առ այն, որ պարտապաններին իրազեկման համար մշակված տելեգրամ համակարգի ԴԱՀԿբոտը դեռ գտնվում է թեստային փուլում, այնինչ պարտապաններին իրազեկման համար «Զեթ թեքնոլոջի» ընկերության կողմից ամբողջովին անվճար մշակված տելեգրամ համակարգի ԴԱՀԿբոտը ծառայության Կառավարման էլեկտրոնային համակարգին ինտեգրված և շտեմարանում առկա ռեալ տվյալներով հրապարակվել և հասանելի է դարձել համացանցում դեռևս 2015թ. դեկտեմբերից։ Ի դեպ, ավելացնեմ նաև,  եթե համակարգը գտվեր թեստային ռեժիմում, այդ մասին պետք է անպայման կատարվեր համապատասխան նշում, թե յուրաքանչյուր հողորդագրության մեջ, թե ԴԱՀԿբոտին միանալիս։ Ակնհայտ սուտ գրություն է ուղարկվել նաև Արդարադատության նախարարին, Հանրապետության Նախագահի, Վարչապետի և Արդարադատության նախարարի կողմից տրված հանձնարարականները չկատարելու սուտ պատճառաբանություններով, մասնավորապես 20,000,000 դրամ և 3,000,000 դրամ անհրաժեշտ լինելու մասին։ Այնինչ իմ կողմից բազմիցս զեկուցվել է, որ ՍՄՍ-ով ծանուցումների մեխանիզմ մշակելու և ներդնելու համար անհրաժեշտ է ընդամենը մաքսիմում  10 օր և ոչ մի լումա։ Երբ Ա. Հարությունյանին հայտնեցի, որ բացառվում է, որ երբևէ իմ կողմից ստորագրվի ՍՄՍ-ով ծանուցման ծրագրային մեխանիզմի ընդունման-հանձման ակտը կամ հաշիվ-ապրանքագիրը, նա գտավ «մի հրաշալի» լուծում. թե տնտեսական բաժինը, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժիմը գրչի մեկ հարվածով ծառայության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ հայտնվեցին Գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալ արդարադատության գնդապետ Գ.Միրիջանյանի համակարգման ներքո։ Եվ բոլոր հաշիվ ապրանքագրերն ու ընդունման-հանձնման ակտերը այժմ ստորագրվում են պարոն Միրիջանյանի կողմից։ Առնվազն տարօրինակ է նաև Ա․Հարությունյանի կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների տնօրինումը, մասնավորապես, աննախադեպ, ընդամենը 6 ամիսների համար 18,000,000 դրամ ինտերնետ ծառայությունների մատուցման տենդեռ հայտարարելու և պայմանագիր կնքելու փաստը։ Երբ ֆինանսների նախարարության կողմից պայմանագրի գրանցումը մերժվեց, ծառայությունների մատուցման արժեքը հրաշքով փոքրացավ։ 12.11.2016թ. Ա. Հարությունյանի աշխատասենյակում անցկացված խորհրդակցության ժամանակ նշեցի, որ չի կարելի անընդհատ ինչ-ինչ պատճառաբանություններ բերելով չիրագործել Հանրապետության Նախագահի և Վարչապետի հրամանները։ Չի կարելի Տելեգրամի ԴԱՀԿբոտը ներկայացնել որպես հանձնարարականների կատարում, չի կարելի ստել, չի կարելի խաբել բոլորին։ Երկուշաբթի 14.11.2016թ. ներկայացրել եմ ազատմանս զեկուցագիրը, քանի որ չեմ կարող ծառայել ստախոսի ենթակայության տակ։ Արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am