Կառավարությունը վճարել է Տրանսպորտի նախարարության ապագա շենքի համար
ՀՀ կառավարությունը 3,36 մլն դոլար կվճարի Վազգեն Սարգսյան 3/3 հասցեում գտնվող կառավարական նոր մասնաշենքի տարածքի նախկին սեփականատերերին: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Նոր շենքում կտեղակայվի Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, որը ներկայում տեղակայված է Հանրապետութ յան հրապարակում գտնվող շենքում: Կառավարությանն առընթեր Պետական ունեցվածքի կառավարման կոմիտեի պետ Արման Սահակյանը հայտարարել է, որ գումարը կվճարվի «Համագործակցություն» ՍՊԸ-ի համասեփականատերերին, որոնց սեփականությունն է եղել տարածքը: Փոխհատուցման մնացած մասը՝ 644 հազար դոլար, կվճարի շենքի կառուցապատողը՝ Salsa Development ընկերությունը, որը պատկանում է արգետինացի հայազգի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանին:
