Ինչով է զբաղվելու Հռիփսիմե Խուրշուդյանը՝ սպորտը թողնելուց հետո
Ծանրամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը, մեկնաբանելով ՄՕԿ-ի՝ Լոնդոն-2012-ում նվաճած մեդալը հետ վերադարձնելու մասին հայտարարությանը, նշեց, որ դեռ ժամկետներ տրված չեն, իսկ մինչեւ այդ շարունակելու է մարզումները: «Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանում շարունակի զարգանալ ծանրամարտը: Նախատեսում ենք, որ հետագայում զբաղվելու եմ միջազգային կարգի մրցավարությամբ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Խուրշուդյանը: Ինչպես նշեց՝ կսպասի որոշմանը, թե քանի տարով են իրեն որակազրկելու. «Եթե երկար տարիներով չլինի որակազրկումը, կշարունակեմ մարզումներս եւ կմնամ մեծ սպորտում: 2017 թվականին նոր քաշային կարգ է լինելու՝ մինչեւ 90 կգ: Եթե որակազրկում չեղավ կամ քիչ ժամանակով եղավ, այդ քաշային կարգում կշարունակեմ պայքարը»:
