Թրամփի որդին Փարիզում քննարկել է ՌԴ-ի հետ համագործակցության հնարավոր ուղիները
Դոնալդ Թրամփ կրտսերը հոկտեմբերին Փարիզում մի շարք դիվանագետների, գործարարների և քաղաքական գործիչների հետ քննարկել է Ռուսաստանի հետ համագործակցության հնարավոր միջոցները Սիրիայում հակամարտության կարգավորման համար։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով քննարկման մասնակիցներին։ Թերթի տվյալներով՝ կազմակերպության հիմնադիր Ֆաբիեն Բոսարը և Ռանդա Կասիսը սերտորեն աշխատել են ՌԴ-ի հետ Սիրիայում հակամարտությանը վերջ դնելու նպատակով։ Կասիսի խոսքով՝ Սիրիայի հարցով հնարավոր չէ որևէ լուծում գտնել առանց ՌԴ-ի մասնակցության։
ԱՄՆ նորընտիր նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը հաստատել է Թրամփ կրտսերի ներկայությունը Փարիզի միջոցառմանը, սակայն հերքել է նրա անմիջական շփումը Կասիսի հետ:
