Մխիթար Ավետիսյանի, Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի բաց նամակը Ֆելիքս Հայրապետյանին

Բաց նամակ «Սասնա Ծռեր» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանին Հարգելի պարոն Հայրապետյան Մենք հաստատում ենք, որ Ձեր հիմնադրած «Սասնա Ծռեր» հիմնադրամը անցած ամիսների ընթացքում իր կատարած աշխատանքով անուրանալի և երախտագիտության արժանի ներդրում է կատարել ինչպես մարդասիրական, այնպես և Հայաստանի ազատագրման գործին նպաստելու առումներով: Այդուհանդերձ, տարակուսանքով և ցավով տեղեկացանք, որ «Սասնա Ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ քաղաքական չեզոքություն չեն պահպանում և  կատարում են «Սասնա Ծռեր» խմբավորման ապստամբական – ազատագրական գաղափարը և գործողությունները մերժող քայլեր, միևնույն ժամանակ փորձելով «Սասնա Ծռեր» խմբավորման ճանաչումն ու հեղինակությունն օգտագործել նրա ծրագիրը չընդունող քաղաքական ուժի շահերը սպասարկելու համար: Զուգահեռաբար, նրանք հոգաբարձուների խորհրդում խախտել են միջանձնային հարաբերությունների էթիկան, ինչպես նաև ձգտել են կամք պարտադրել խորհրդի այն անդամներին, ովքեր «Սասնա Ծռեր» խմբավորման և նրա մարտիկների նկատմամբ հոգեբանական և գաղափարական առումով դրական վերաբերմունք ունեն, ինչի պատճառով խորհրդում ստեղծվել է ոչ աշխատանքային մթնոլորտ և նրանցից երկուսն արդեն հեռացել են այնտեղից: Նկատի ունենալով վերոնշյալը, վստահաբար կարող ենք եզրակացնել, որ հիմնադրամի նման գործունեությունն այլևս ոչ միայն նպատակահարմար չէ, այլև վնասակար է ազատագրական պայքարի համար: Ուստի, առաջնորդվելով Հայաստանի ազատագրման պայքարի գերակայություններով, ինչպես նաև նպատակ ունենալով կանխել նրա աջակիցների շրջանում հնարավոր պառակտումը, առաջարկում ենք սահմանափակվել կատարած աշխատանքով և դադարեցնել «Սասնա Ծռեր» անվանմամբ հիմնադրամի գործունեությունը: Եթե ցանկություն ունեք զուտ մարդասիրական նկատառումներով շարունակելու ձեր նախաձեռնությունը, խնդրում ենք այն իրագործել այլ անվանում ունեցող հիմնադրամի միջոցով: Հուսով ենք, որ կընդառաջեք մեր առաջարկությանը և այն իրագործելու նպատակով կօգտագործեք օրենքի, հիմնադրամի կանոնադրության և Ձեր անձնական հեղինակության ու ազդեցության ամբողջ ռեսուրսը՝ դրանով իսկ նպաստելով պայքարի հաջորդ փուլին սահուն կերպով անցնելուն: Ըստ այդմ՝ «Սասնա Ծռեր» շարժման համակիրներին հորդորում ենք այլևս միջոցներ չտրամադրել հիմնադրամին, իսկ մեր հարազատներին՝ չդառնալ նրա շահառուն: Մենք առաջիկայում կառաջարկենք պայքարի նյութական աջակցության նոր ձևաչափեր և գործիքարան, որոնք ենթադրում են նաև դրամահավաքներ և ծառայելու են պայքարի բոլոր, այդ թվում՝ ռազմագերիների և քաղբանտարկյալների օգնության նպատակներին: Հարգանքով և համագործակցության հույսով՝ Մխիթար Ավետիսյան՝ «Սասնա Ծռեր» խմբավորման շտաբի պետ Պավել Մանուկյան՝ «Սասնա Ծռեր» խմբավորման շտաբի անդամ Վարուժան Ավետիսյան՝ «Սասնա Ծռեր» խմբավորման շտաբի անդամ, խմբավորման խոսնակ 24 նոյեմբեր, 2016թ.

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am