Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Կոտայքի մարզում

Արդեն 1.5 ժամ է, արտակարգ, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ «Արգել» Փակ Բաժնետիրական Ընկերության մոտ 150 աշխատակիցներ փակել են Երևան-Արգել ավտոճանապարհը և սպառնում են չբացել այն, մինչև ընկերությունը բանվորների 1 տարվա աշխատավարձերը չվճարի։ Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցներն արդարացիորեն բարձրաձայնում են՝ ասելով. «1 տարուց ավելի է, տնօրեն Էդիկ Գրիգորյանը մատների վրա սաղիս խաբում է։ Նա այնքան տղամարդկություն չունի, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Կոտայքի ներկայիս մարզպետ Կարապետ Գուլոյանի ներկայությամբ տղամարդու խոսք տվեց, որ պարտքերը վճարելու է, սակայն օդ դուրս եկավ ու հիմա էլ եկել, տղամարդկությունից է խոսում, թե՝ ճանապարհը մի փակեք, գումարները կվճարենք։ Մեր համբերության բաժակը լցվել է արդեն, էլ տեղ չունենք, ոչ կարողանում ենք կոմունալ վարձերը վճարենք, ոչ էլ կարողանում ենք երեխաների ձմեռային հագուկապի խնդիրը լուծենք։ Իսկ տնօրենը իր թայֆի հետ օրը մի Jeep ու Hummer է մաշացնում»։ Այս պահին գյուղապետ Մաթևոս Ավագյանը փորձում է բնակիչներին համոզել, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն նրանք ասում են. «Ինչքան էլ մեր գյուղապետին հարգենք, միևնույն է, մենք մեր հալալ քրտինքով վատստակածն ենք ուզում, որ ձեռք ենք բերել մեր առողջության հաշվին։ Եթե 1-2 օրերի ընթացքում գործարանը պարտքերը չվճարի, ապա այս անգամ ոչ միան գործարանի աշխատակիցներով, այլ նաև հարազատներով, ահել-ջահել, մեր ու մանուկ, փակելու ենք Երևան-Սևան ճանապարհը, մինչև մեր հաշվին վզները հաստացրած այդ վայ-գործարարները մեր գումարները վճարեն»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am