Մոսկվայում Հայաստանի քաղաքացի է գնդակահարվել
RIA Novosti-ն հայտնում է,որ Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության փոխանցմամբ,Մոսկվայի հարավ-արևմուտքում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ հրազենային վնասվածքներով: Քննչական վարչության անդամ Յուլյա Իվանովան հայտնել է, որ տղամարդուն սպանել են ինքնաձիգից։ Նրա խոսքով՝ տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Յասնևո» մետրոյի հարևանությամբ։ Քննիչները հայտնել են, որ տղամարդու մարմնից ոչ հեռու հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ «Սպանություն» և «Զենքի անօրինական ձեռքբերում» հոդվածներով։ Մոսկվայի իրավապահ մարմիններում RIA Novosti-ի աղբյուրը պատմել է, որ սպանվածը, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացի է։ Մարմնի մոտ գտնվող մեքենայի վրա հայտնաբերվել են փամփուշտի հետքեր։ Մահացածի ինքնությունը ճշտվում է։
