Շպռոտ. Ես` իմ մարմինը, չե՞ք ուզում` մի՛ նայեք. newmag

Շպռոտը newmag-ին պատմել է սկանդալային տեսահոլովակի, «պապերի» և պարկեշտության կանոնների մասին: Հայհոյողների մասին Ես երբերք չեմ փորձել սկանդալային բան անել: Երգ ու տեսահոլովակ եմ ներկայացրել, և մարդկանց 50 տոկոսը ոչ թե ասում են` վա˜յ, ինչ անճաշակ է, այլ ինձ, իմ պապային, իմ մամային, իմ ցեղին հայհոյում են ամենավատ բառերով: Հաստատ ես այդքան ապուշ չէի լինի, որ ուզենայի նման սկանդալ, որ մարդիկ իմ մասին վատը խոսեին: Կտրիճ Դավոյի մասին Եթե ինձ ասում են, որ դու ժողովրդական երգի համար իրավունք չունեիր նկարել կիսամերկ տեսահոլովակ, ես ուզում եմ իիրենց բոլորին պատասխանել, որ ես էլ եմ այդ ժողովրդից, ես էլ եմ այդ ժողովրդի մի մասնիկը, ես էլ եմ հայ, իսկ ազգությունը չեն ընտրում: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Այնպես չէ, որ եկեղեցական կամ ազգագրական երգ եմ վերցրել ու աղավաղել, սա ժողովրդական հին երգ է, ու դա բոլորովին չի նշանակում, որ այն ժամանակ հայ աղջիկները չեն ունեցել բարեմասնություններ, ուղղակի այն ժամանակ փակ են հագնվել: Ես Կտրիճ Դավոյին այդպես եմ պատկերացնում: Նախ նա շատ ծեր է, որովհետև այդ երգը հազար տարվա երգ է, բնականաբար իմ պատկերացմամբ նա արդեն զառամյալ ծերունի է, գուցե դա ուրիշի համար աբսուրդ է: Ես այնպես եմ անում, որ Դավոն վերջում մահանում է, այսինքն դրանով ուզում եմ ասել, որ ցանկացած կարծրատիպ կարող է կոտրվել, մահանալ: Սարեցի ժողովրդի մասին Տեսահոլովակում ես իմ մարմնի բարեմասնությունները ցուցադրելու միտում չեմ ունեցել, այդպես եմ ուղղակի պատկերացրել: Կատակ երգ է, Դավոն սարեցի է, իսկ դա չի նշանակում, որ նա սարում նստած զենքը ձեռքին հայրենիքն է պաշտպանում: Մենք բոլորս էլ սարեցի ենք, մենք լեռնային երկրում ենք ապրում: Իմ ընտանիքն էլ է Ղարաբաղում կորուստ ունեցել, ես իմ հորն եմ կորցրել: Բայց ես չեմ ուզում լաց լինել այլևս, ես ուզում եմ, որ ազգս մի քիչ ուրախանա: Հայ կանանց մասին Ես այնպես չեմ արել, որ տեսահոլովակը սկանդալային լինի, ես հասկանում եմ, որ այնտեղ նման պահեր կան, հատկապես պապիկի պահը, կանայք տակը գրում են «յախք»: Բնական է, որ կինը չպետք է ուզենա մերկ կնոջ մարմին տեսնել, կինը տղամարդ է ուզում տեսնել: Ինձ թվում է, որ հայ կանայք այնքան չեն սիրում իրենց մարմինը, որ երբ տեսնում են, որ ինչ-որ մեկը բացել է կրծքերը, նեղվում են: Իրենք իրավունք չունեն ինձ ասեն «յախք», որովհետև ես սիրում եմ իմ մարմինը: Ես լրիվ չեմ մերկանում, բայց կարող եմ լինել կիսամերկ, դա իմ խնդիրն է, եթե դա խնդիր է: Անբարոյականության և դավաճանության մասին Իմ մարմինն ի ցույց եմ դրել իմ ֆանատների համար: Ես արտիստ եմ, ես գույն եմ ուզում մտցնել: Նման կանանց խորհուրդ կտայի կանգնել հայելու առաջ, ասել, որ սիրում են իրենց մարմինը, այդպես ավելի ինքնավստահ կլինեն: Դա ես եմ, իմ էությունն է, բայց չի նշանակում, որ ես անբարոյական եմ: Ինձ համար անբարոյականությունը ոչ թե մարմնի մասերը բացելն է, այլ դավաճանությունը, գողությունը, թալանը, կոպեկի համար ծախվելը: Ինձ համար սրանք են անբարոյականություն: Ես չեմ պրոպագանդում, որ բոլոր աղջիկները լինեն իմ նման, այլ լինեն այնպիսին` ինչպես իրենց սիրտն է ուզում: Ուզում են փակ, թող լինեն փակ, ուզում են բաց` թող լինեն բաց, հերիք է քննադատեն: Ես` իմ մարմինը` չեք ուզո՞ւմ, մի՛ նայեք: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 763 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am