Երիտասարդները չպիտի անընդհատ մտածեն լուրջ խնդիրների մասին

Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված. «Վերջերս համացանցում հուզմունքով կարդացի, որ ոմն Մերի (ազգանունն արդեն չեմ հիշում) ներկել է իր մազերը: Քանի որ այդ լուրը «վերարտադրվել է» մի քանի կայքերում, ենթադրում եմ, որ Մերին ունի հազարավոր երկրպագուներ, որոնք անտարբեր չեն իր մազերի գույնի հանդեպ և ամեն անգամ ցնցվում են, երբ այդ գույնը փոխվում է: Դա է վկայում նաև «like»-երի և քննարկումների քանակը: Դա նորմալ է՝ մարդիկ, հատկապես երիտասարդները, չպիտի անընդհատ մտածեն լուրջ խնդիրների մասին, նրանք պիտի ունենան ժամանցի, զվարճանալու հնարավորություն: Ով ինչպես է զվարճանում՝ դա կախված է ճաշակից և մտահորիզոնից: Բայց նորմալ չէ, երբ ժամանցի, զվարճանքի համար նախատեսված լուրերը մատուցվում են որպես լուրջ, ազգի համար բեկումնային նշանակություն ունեցող և շաբաթներով ու ամիսներով «ծամծմվում են», այսպես ասած, տատանվում են «այո»-ի և «ոչ»-ի արանքում:   Կարծում եմ, որ մեր հասարակության և լրատվամիջոցների առնվազն մի մասը պետք է կատարի հաջորդ քայլը դեպի հասունություն և խոսի ոչ միայն այն մասին, թե ինչ կա, այլև այն մասին, թե ինչպես պետք է լինի: Այսինքն՝ ոչ թե անձերի, այլ սկզբունքների, ինստիտուտների, մեխանիզմների մասին: Այդ պարագայում «բարձրաշխարհիկ» լուրերն, ըստ երևույթին, կնահանջեն երկրորդ պլան»,–գրում է թերթի խմբագիրը։   Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am