Թրամփի կադրային որոշումները. Ինչո՞ւ են «կատաղած շներ» ընտրում

Ինքը՝ ընտրյալ նախագահը շատ գոհ է գոլֆ-ակումբում տեղի ունեցող բանակցություններից՝ «Արագ առաջ ենք գնում: Ահռելի տաղանդ ունեն մարդիկ, ովքեր Ամերիկան վերստին կդարձնեն մեծ երկիր: Շատ-շատ տաղանդավոր մարդիկ են»,- ասել է Թրամփը: Այդ մարդկանցից մեկն էլ ամերիկյան ծովային հետևակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսն է, ով կարող է դառնալ Պենտագոնի ղեկավարը՝ «Կարծում ենք, մեծ մարդ է, մեծ մարդ»: Իսկ «Թվիթեր»-ում ընտրյալ նախագահն այսպես է գրել՝ «Ամենագեներալ Մատիսը»: Ի դեպ, պաշտոնաթող գեներալը բանակում ուներ շատ ազդեցիկ և խոսուն մականուն՝ Mad Dog՝ «կատաղած շուն»: Թրամփը գոլֆ-ակումբում հանդիպելով լրագրողներին, ասել է, որ առաջիկայում կհայտարարի իր կադրային նոր որոշումների մասին: Թրամփը Պենտագոնի հետախուզական վարչության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինին առաջարկել է զբաղեցնել ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը: Ֆլինն ընդունել է առաջարկը: «Երբ Ամերիկայի նախագահը առաջարկ է ներկայացնում, հնարավոր է միայն մեկ պատասխան», - նախօրեին ասել է Թրամփի թիմի անանուն ներկայացուցիչը: Ուշագրավն այն է, որ Ֆլինը Բարաք Օբամայի նախագահության օրոք երկու տարի ղեկավարել է պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունը, սակայն 2014թ. հրաժարական է տվել և դրանից հետո դարձել է նախագահի արտաքին քաղաքականության խիստ քննադատը: Նա հատկապես դատապարտում է Օբամայի դիրքորոշումը «Իսլամական պետության» դեմ պայքարում՝ պնդելով, որ հիմա ահաբեկչական հարձակումների ենթարկվելու վտանգի տեսակետից Միացյալ Նահանգներն ավելի անպաշտպան է, քան 2001թ. սեպտեմբերի 11-ից առաջ: Ամռանը Հանրապետական կուսակցության ազգային համագումարում Ֆլինն իր աննախադեպ խիստ ելույթում պնդել է, որ Ամերիկան պարտավոր է առավել ագրեսիվ պայքարել «Իսլամական պետության» դեմ և այդ հարցում սերտորեն հա Թրամփը հետագայում՝ նախընտրական արշավի ընթացքում հանդիպելով ընտրողներին, հաճախ է կրկնել այդ, ինչպես նաև Իրանի հետ կնքված միջուկային գործարքը վերանայելու անհրաժեշտության մասին թեզերը: 58-ամյա Ֆլինը կարող էր համարվել նաև պաշտպանության նախարարի հարմար թեկնածու, սակայն օրենքի համաձայն, նախկին զինծառայողը իրավունք ունի հանրային պաշտոն զբաղեցնել զինված ուժերից հեռանալուց միայն 7 տարի անց, իսկ Ֆլինը պաշտոնաթող է եղել 2014-ին: Իսկ խորհրդականների նշանակման հարցում Սենատը դերակատարություն չունի: Ֆլինը Պենտագոնում աշխատելու տարիներին համարվել է հետախուզության բարձրակարգ մասնագետ, նա հայտնի է նաև որպես իր տեսակետները չթաքցնող, շիտակ խոսող անձնավորություն: Ֆլինն ասել է, թե 2011-ին Ուսամա բին Լադենին ոչնչացնելուց հետո «Օբամայի վարչակարգը նիրհել է դափնիների վրա՝ աչքաթող անելով այն, որ «Ալ-Ղայդայի մնացորդները կարող են միավորվել և ոտքի կանգնել»: Երբ Միացյալ Նահանգները դուրս է բերել հիմնական զորքն Իրաքից, Ալ-Ղայդայի մարտիկները միավորվել են ուրիշ զինյալների հետ և ստեղծել են «Իսլամական պետությունը», որը, լինելով շատ ավելի մարտունակ Իրաքի նորաստեղծ բանակի համեմատությամբ, կարողացել է գրավել այդ երկրի տարածքի կարևոր հատվածներ, ապա տեղափոխվել հարևան Սիրիա և այնտեղ էլ տարածքներ զավթել: Անցյալ տարվա դեկտեմբերին Ֆլինը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցել է պետական հովանավորությամբ գործող Russia Today մեդիա ընկերության 10-ամյակին: Այդ վիճահարույց այցի ընթացքում նա ռուսներին հարցազրույց է տվել, լուսանկարվել է հանդիսավոր ճաշկերույթին Վլադիմիր Պուտինի հետ մի սեղանի շուրջ նստած: Ապա` վերադառնալով Ամերիկա, Ֆլինը պաշտպանել է իր ուղևորությունը՝ ասելով, որ Russia Today-ը վճարել է իր ելույթի համար, և որ այցը «շատ կարևոր տեղեկություններ ստանալու ու սովորելու հրաշալի առիթ էր»: Հիմա ոչ միայն Ամերիկայում, այլև ամբողջ աշխարհում են ուշադրությամբ հետևում ընտրյալ նախագահի կադրային քաղաքականությունը: Ինչևէ, Թրամփը Կանզասից ընտրված պահպանողական կոնգրեսական Մայք Փոմփեոյին առաջարկել ղեկավարել Կենտրոնական հետախուզական վարչությունը: Այս առաջարկը նույնպես ընդունվել է: Բացի այդ, ըստ նախնական հաղորդագրությունների, Թրամփը Ալաբաման ներկայացնող հանրապետական սենատոր Ջեֆ Սեշնսյին առաջարկել է Արդարադատության նախարարի պաշտոնը: Ավելի վաղ Թրամփը Սթիվ Բենոնին նշանակել է Սպիտակ տան ռազմավարության պատասխանատու, իսկ Ռեյնս Փրիբուսին՝ իր ապագա աշխատակազմի ղեկավար: Սոնա Դավթյան

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am