Հակոբ Ավետիքյան. «Մենք աստիճանաբար կորցնում ենք ամերիկահայությանը»

«Հայելի» մամուլի ակումբում Ամերիկայից նոր ժամանած Հակոբ Ավետիքյանն անդրադարձավ այն խնդրին,  որը սպառնում է մեզ: Ըստ բանախոսի՝ մենք կանգնած ենք ամերիկահայության աջակցությունը կորցնելու վտանգի առջև: Ըստ Հակոբ Ավետիքյանի Ամերիկայի պես կարևոր և տնտեսապես հզոր երկրի հայությունը միշտ աջակցել է իր հայրենքին ու ժողովրդին, սակայն այդ աջակցությունը աստիճանաբար նվազում է և մենք գուցե շուտով կորցնենք ամերիկահայությանը: Առաջին պատճառը թերևս այն է, որ հայությունը կարծես հանձնվել է հայ հեղափախական դաշնակցությանը: Սակայն այն, որ սփյուռքում ամենակազմակերպված կուսակցությունը դաշնակցությունն է, ամենևին չի նշանակում, որ սփյուռքահայերը դաշնակցական են: «Ամերիկահայության 80 տոկոսը որևէ կուսակցության չի պատկանում և չի ցանկանում որևէ մեկի մոնոպոլիան դառնալ: Եվ այսօր դաշնակցությունը և այլ կուսակցությունները չեն կարողանում ամերիկահայ երիտասարդությանը գրավեն իրենց շարքեր»- ասաց Հակոբ Ավետիքյանը: Ըստ նրա՝ երկրորդ պատճառը Հայկական բարեգործական ընդհանուր միության վարած գործունեությունն է, որը զանազան նախաձեռնություններով ևս չի կարողանում գրավել երիտասարդությանը իր շարքերը: Վերջին և կարևոր խնդիրն ու պատճառն ազգային ամենահին կազմակերպության՝ եկեղեցու նկատմամբ ձեռք բերած անուշադրությունն է: «Ամերիկայում եկեղեցու անդամության խնդիր կա: Այնտեղ դու կարող ես ընտրել քո հովվին, եթե տվյալ եկեղեցու անդամ ես, իսկ մեզ մոտ կաթողիկոսն է որոշում, թե որ մարզում ո՛վ պետք է լինի հոգևոր առաջնորդը: Հռոմի պապին ընտրում են կարդինալները, ոչ թե ժողովուրդը, իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, կաթողիկոսին ընտրում են Ազգային եկեղեցական ժողովի ընթացքում, որի մեծամասնությունը կազմում են աշխարհականները: Ամենադեմոկրատական եկեղեցին մերն է: Հետևաբար այս պայմաններում պակասել է հավատացյալների թիվը: 15000 անդամներից հազիվ 5000-ն է մնացել»-ասաց Հակոբ Ավետիքյանը՝ հույս հայտնելով, որ Ամերիկայի հոգևորականները կկարողանան երիտասարդությանը գրավել դեպի եկեղեցին, որի հետևանքով էլ մենք կկարողանանք ակնկալել ամերիկահայության օգնությունը: Տաթևիկ Թահմազյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am