Հակոբ Ավետիքյան. «Ոչ թե Թրամփը հաղթեց, այլ Քլինթոնը պարտվեց»

  «Հայելի» մամուլի ակումբում  Հակոբ Ավետիքյանը  խոսեց տեղի ԱՄՆ նախագահական ընտրությունների և այդ ընտրություններում ԶԼՄ-ների դերի մասին: Հակոբ Ավետիքյանը նշեց, որ ամերիկյան լրատվամիջոցները նախագահական ընտրություններից հետո առաջին հերթին քննադատում են հարցախույզ կատարած կազմակերպություններին, որոնք հաշվի չեն առել բարձրագույն կրթություն չունեցող սպիտակամորթների ձայները հօգուտ Թրամփի: Բացի այդ, անտեսվել են նաև հարավում և արևմուտքում ապրող ամերիկացիների, ինչպես նաև հայերի ձայները, որոնք նույնպես նախապատվությունը տվել են Թրամփին: «Տեղում նաև զուգահեռներ անցկացրեցի ԱՄՆ-ի ընտրությունների և Հայաստանում առաջիկա ընտրությունների միջև: Որոշումն ընդունում է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը, իսկ արդյոք խորհրդարանը մեր ժողովրդի ձայնն է ներկայացնելու: ԱՄՆ-ում ելքային ընտրություններում հաղթեց Հիլըրի Քլինթոնը, սակայն ընտրիչների ձայներով՝ բավականին մեծ տարբերությամբ հաղթեց Թրամփը: Կարծում եմ նույնը կլինի նաև մեզ մոտ»,- ասաց Հակոբ Ավետիքյանը: Այն մասին, թե ի տարբերություն նախորդ նախագահների ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն կվարի Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ, Հակոբ Ավետիքյանն ասաց, որ, իր կարծիքով, Թրամփը որպես բիզնեսմեն ավելի գործնական կլինի: Պարզվեց, որ հատկապես Մերձբալթյան երկրների ռուսները նախապատվությունը տվել են հենց Թրամփին, քանզի վստահ են, որ Թրամփ-Պուտին հարաբերությունները դրական կլինեն և իրենց չի սպառնա պատերազմի վտանգը: Ըստ Հակոբ Ավետիքյանի՝ դա տեղական մտածողություն է, որը արժանի է ուշադրության: «Կարծում եմ, ոչ թե հաղթեց Թրամփը, այլ պարտվեց Հիլըրին: Եթե անդրադառնանք Օբամային, ապա կարելի է ասել, որ ինչ-որ  տեղ նա հրաշալի նախագահ էր. նրա կառավարության օրոք ոչ մի սկանդալ չպատահեց, ինչը միշտ եղել է տարբեր նախագահների օրոք: Հիմա լավ շրջան է գալիս լրագրողների համար, որովհետև Թրամփն անընդհատ նոր թեմաներ է «տալու» լուսաբանելու համար», ասաց Հակոբ Ավետիքյանը: Նա նշեց, որ երբեք չէր տեսել ինքնավստահ ամերիկացինեին այդքան մտահոգ, որքան նրանք այս օրերին են, քանի որ բազմաթիվ ամերիկացիներ ընտրել են Քլինթոնին և հիմա չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում: Դոնալդ Թրամփը իշխանությունը ստանձնելու է հունվարի 20-ից և դժվար է կանխատեսել, թե ինչ քաղաքականություն նա կվարի: Տաթևիկ  Թահմազյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am