Դալլաքյանը կղեկավարի «Երրորդ հանրապետություն» «կիսաանտեր» կուսակցությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 11–ին, երբ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել հրաժարվել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցիչը լինելու պարտականություններից, ինչպես նաև ՀՀԿ–ից և հիմնելու է իր կուսակցությունը, միանգամից սկսվեցին խոսակցությունները, թե ում հետ է փորձելու քաղաքական «կարմիր գորգի» վրայով անցնել: ՀՀԿ–ի թրի տակով անցած Դալլաքյանը չնայած հայտարարեց, որ նախագահականում անցկացրած չորս երկար ու անվրդով տարիների ընթացքում այնքան էլ անգործ չի մնացել, այլ ինչ–որ քարեր է հավաքել, և հիմա արդեն եկել է նետելու ժամանակը: Այնուամենայնիվ հարցն այս պահին այն է, թե դրանք ինչ ծանրության քարեր են և ում դեմ են նետվելու: Ի դեպ, խոսակցություններ էին պտտվում, թե 83 օրենքների հեղինակ Դալլաքյանը նոր՝ «Շրջադարձ» անվամբ կուսակցություն է հիմնելու, սակայն հետագայում պարզվեց, որ որոշել է ոչ թե շրջադարձային նշանակություն ունեցող կուսակցություն հիմնել, այլ՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից 2003 թ.–ին հիմնած, բայց այդպես էլ ոչ մեկին պետք չեկած ՝«Երրորդ Հանրապետություն» կուսակցության բախտը շրջադարձել: Եվ ահա՝ դեկտեմբերի 23–ին «Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցում սպասվում է կուսակցության արտահերթ՝ 7–րդ համագումարը: Համագումարի օրակարգում հինգ հարց կա՝ կուսակցության ծրագրի, կանոնադրության փոփոխություն, ընտրություններ, համագումարի բանաձևի ընդունում, այլ հարցեր: «Փաստը» Վիկտոր Դալլաքյանից փորձեց ճշտել, թե արդյո՞ք Դալլաքյանն է ղեկավարելու կուսակցությունը: – Ես առաջիկայում ասուլիս եմ անելու, ձեզ էլ տեղյակ կպահենք և ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ, լա՞վ: – Բայց խնդրում եմ պատասխանեք՝ «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունն ե՞ք ղեկավարելու: – Ասում եմ այո, բայց մի րոպե, հա՞: Ես հարցազրույց չեմ տալիս: Ես քաղաքավարի մարդ եմ, դուք ինձ զանգահարել եք, ինձ հարց եք տալիս, բայց ես ասում եմ ասուլիս եմ անելու, այդ ժամանակ կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am