«Աշտարակ–կաթը» որոշել է պայքարել

«Փաստ» օրաթերթը գրում է. Պարզվում է կաթնամթերք արտադրող ամենատարեց ընկերություններից մեկի՝ «Աշտարակ–կաթ» ընկերության աշխատանքը դադարեցնելու հանգամանքը անհանգստացրել է նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Ներկայումս փոխնախարար Տիգրան Խաչատրյանը զբաղված է այդ հարցի ուսումնասիրությամբ և արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել ոչ միայն ընկերության ղեկավարության, այլև արտադրական շղթայի մասնակից այլ օղակների ներկայացուցիչների հետ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամլո խոսնակ Աննա Օհանյանը «Փաստին» ասաց, որ փոխնախարարն այս պահին հանդիպումներ է ունենում «Աշտարակ–կաթ» ընկերության գործընկերների հետ: «Հանդիպումներն այս պահին գաղտնի փուլում են և հրապարակման ենթակա չեն: Այս փուլում նախարարությունն անընդհատ կապի մեջ է նաև ընկերության հետ՝ հասկանալու համար, թե փոխադարձ ինչ առաջարկություններ կարող են լինել»,– ասաց մամլո խոսնակը: Այն, որ խոսքը առաջացած ֆինանսական խնդիրների մասին է` պարզ է, սակայն ինչու առաջացած խնդիրները ենթակա չեն հրապարակման՝ այդքան էլ հասկանալի չէ: Եվ իրականում ո՞ւմ շահերից է բխում առաջնային ինֆորմացիան թաքցնելը: Չէ՞ որ տնտեսության առողջացման համար շատ կարևոր է իմանալ, թե իրականում ում մեղքով են փլվում ընկերությունները: Իսկ շուկայի 40%–ը զբաղեցնող և 600–ից ավելի աշխատակից ունեցող կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող այս հսկայի փլուզումը կարող է նույնիսկ տիպային լինել մյուս ուսումնասիրությունների ու բացահայտումների համար: Առավել ևս, որ բոլորը գիտեն, որ նշված ընկերության ֆինանսական դժվարությունները նոր չեն, և դրանք սկսվել են տարիներ առաջ: Թե ինչքան կտևեն բանակցությունները և ինչ ավարտ կունենան՝ պարզ կլինի առաջիկայում: Եվ արդյո՞ք կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող շուկայի առաջատարը այդքան հեշտ կհանձնվի՝ ցույց կտա ժամանակը, բայց որ ինչպես բանան ներկրող անհատին, այնպես էլ այս հսկա ընկերության համար օդ ու ջրի նման կարևոր է եղել վարչապետի թեժ գիծը՝ հետաքրքիր է, որն էլ իր հերթին նոր մտորումների տեղիք է տալիս: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am