Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մոսկվային կոչ է արել ազդել Ուկրաինայի արևելքում գտնվող անջատողականների վրա, որպեսզի Ուկրաինայի հակամարտության լուծման մեջ հաջողության հասնեն, հաղորդում է BBC-ն:
Մերկելը «հստակ հասկացրել է նախագահ Պուտինին, որ համակողմանի քաղաքական լուծման հանգելու համար» պետք է պահպանվի հրադադարն ու դիտորդներին անսահմանափակ հասանելիություն հատկացվի:
«Այստեղ Ռուսաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունն անջատողականների վրա»,- ասել է Մերկելի ներկայացուցիչը:
«Հանգամանորեն քննարկվել է Ուկրաինայում ճգնաժամային դրության կարգավորումը: Փոխադարձ հետաքրքրվածություն է հայտնվել կողմերի շփման գծում հրադադարի ապահովման հարցում, և ընդհանուր առմամբ ընդգծվել է Մինսկի պայմանավորվածությունների իրացման այլընտրանքային չլինելը»,- ասվում է հաղորդագրությունում:
Զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Մերկելի հանդիպումից մեկ օր անց:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը