Մոսկվայում միջքաղաքային ավտոբուսի մեջ ռումբ է հայտնաբերվել
Մոսկվայի հարավում ձեռագործ պայթուցիկ սարք է հայտնաբերվել միջքաղաքային ավտոբուսի մեջ. այս մասին Москва գործակալությանը հաղորդել է արտակարգ ծառայությունների աղբյուրը:
Նրա խոսքով` դեպքի վայր է ժամանել ականազերծը:
«Սարքը դուրս է հանվել, տուժածներ չկան: Մասնագետները շարունակում են աշխատանքը», — հավելել է աղբյուրը:
«Օրեխովի զբոսայգում` 33 համարի տան մոտակայքում, Նովոմոսկովսկ-Մոսկվա ավտոբուսի մեջ ձեռագործ պայթուցիկ սարք է հայտնաբերվել», — հայտնել է զրուցակիցը:
