Արա՜, բա ասում էիր ամեն ինչ կարա՜մ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որն ամիսներ առաջ ասուլիս տվեց հարայ-հրոցով ու խոստացավ իբրեւ նոր աստղ փայլատակել հայոց քաղաքական երկնակամարում, այսօր շտապել է Երեւան ու գուժել իր առողջական խնդիրների մասին, ազդարարել չկայացած քաղաքական գործունեության վախճանի մասին. «Ես որոշել եմ չմասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին», մի քիչ չափազանցրեց Աբրահամյանը, ասելով՝ «որոշել եմ»։ Քանզի բոլորին քաջ հայտնի է, թե նման հարցերում Հայաստանում ով է որոշում կայացնում, առավել եւս մի մարդու դեպքում, ում համար որոշում կայացնելը «հիսուսի չարչարանքների» պես մի բան է, այլապես սույն պատկառելի անձնավորությունը, որը կոչված է լինելու Ռուսաստանի հայերի միության ղեկավար, կսովորեր ռուսերեն։ «Ես չէի ցանկանա ամեն բան բարդացնել։ Ես ուզում էի և պատրաստվում էի մասնակցել այդ խորհրդարանական ընտրություններին, սակայն խնդիրներ են առաջացել»,- ասաց նա։ Թե ինչու Աբրահամյանի վրա խաղադրույք չկատարվեց, կարելի է գուշակել, սույն անձնավորության մեկնարկային ասուլիսն արդեն իսկ խայտառակության հզոր ակտ էր, Աբրահամյանը օրեր շարունակ չէր իջնում քննարկումների առաջատար հորիզոնականներից, նրա արտաբերած բառակապակցությունները դարձել էին թեւավոր խոսքեր ու անեկտոդների առիթ դարձել։ Հետեւաբար , մտածել, թե նման առաջնորդի հետեւից զանգվածներ կգնային, առնվազն անմեղսունակություն է։ Գուցե այդ պատճառով էլ փոշմանեցին Արա Աբրահամյանին խաղխի հրավիրողները։ Ու հիմա նա եկել է ընդամենը արդարացնելու իր նահանջը.«Ես զգացի, որ հնարավորություն ունեմ օգնել իմ երկրի զարգացմանը ոչ ստանդարտ մեթոդներով, որպեսզի ամեն հասարակ մարդ իր վրա փոփոխությունը զգա ոչ թե բառերով, այլ գործով»,– ասաց նա սփոփելով, որ Հայաստանից մեկնում է, բայց կվերադառնա հավանաբար եկող տարվա մարտի կեսին։ «Ես կլինեմ արտասահմանում, կաշխատեմ այնտեղից։ Ես կօգնեմ Հայաստանին, հայ ժողովրդին, միշտ կանեմ դա»: Այդուհանդերձ, պետք է ողջունել Աբրահամյանի «որոշումը», որովհետեւ, իսկապես, մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք ։ Մի մարդ, որի մոտ քծնանքից ու պնակալիզությունից բացի ոչինչ լավ չի ստացվում՝ ինչ կարող էր անել Հայաստանում ու հայ ժողովրդի համար։ Նա իր այդ շնորհը ցույց է տվել նաեւ այս ասուլիսին ու փառաբանել ռուսաստանյան շրջանակներից Հայաստան գործուղված Կարեն Կարապետյանին. «Բոլորս սպասելիքներ ունենք, հույս ունենք, որ ինչ-որ բան կփոխվի, այսօրվա վարչապետի արած քայլերը հույս են առաջացնում»,- ասաց Արա Աբրահամյանը ու կոչ արեց հասարակությանը և Սփյուռքին նույնպես մասնակցել բարեփոխումների գործընթացին. «Մենք պետք է աշխատենք բոլորի հետ, եթե մենք միասնական մոտեցում չցուցաբերենք, մենք իրար հետ միասին չլինենք, վարչապետի աշխատանքը չի լինի այն, ինչ ինքն է ուզում։ Մենք համագործակցում ենք նրա հետ, միայն դրականը կարող եմ ասել նրա մասին, նա Ռուսաստանում մեծ հեղինակություն վայելեց՝ լինելով մեծ գործարար, պաշտոնյա։ Մենք պետք է համագործակցենք իրար հետ՝ ինչպես մեկ մարդու օրգանիզմը. սիրտը, թոքը, ամեն ինչն առանձին են, բայց ծառայում են մեկ մարդու համար, բոլորս պետք է ծառայենք երկրի զարգացման համար։ Ես հավատում եմ, որ Հայաստանը կարող է լինել տարածաշրջանի ամենազարգացած երկիրը»։ Հարցին, թե՝ ինչպե՞ս եք վերաբերվում ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի հայտարարությանն այն մասին, որ ԽՍՀՄ նախկին երկրներում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհելու հարցը կներառվի Ռուսաստանի արտաքին քաղաքականության հարցերի օրակարգում, Ա. Աբրահամյանն այսպես պատասխանեց. «Օրինակ, ես կերազեի ռուսերեն լավ իմանայի, բայց, ցավոք սրտի, չկարողացա: Մարդիկ ուսուցիչ են վարձում, որպեսզի ռուսերեն սովորեն, ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ սովորեմ, չկարողացա։ Ի՞նչ անեմ։ ինչքան լեզուներ իմանանք՝ լավ է», ինքնազոհաբերման, ինքնախայտառակման գնով բուն հարցը շրջանցել է ալամ աշխարհի հայերի նախագահը։
Անի Սահակյան

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am