Հռոմի Ֆրանցիսկոս պապը փակել է Սուրբ Պետրոսի տաճարի Սուրբ դուռը, որի միջով 347 օրում 20 մլն 400 հազար ուխտավոր է անցել: Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, այսպիսով Վատիկանում ավարտվել է արտահերթ Հոբելյանական տարին: Հաջորդ անգամ Սուրբ դարպասները կբացվեն 2025 թվականին:
Հին Կտակարանի ժամանակներում Հոբելյանական տարին հայտարարվում էր հիսուն տարին մեկ: Հոբելյանը կոչված էր վերականգնելու հավասարությունը Իսրայելի ժողովրդի անդամների միջև, նոր հնարավորություն տալու ընտանիքներին, որոնք տարբեր պատճառներով զրկվել էին ունեցվածքից կամ ազատությունից:
Կաթոլիկ եկեղեցում Հոբելյանական տարվա ավանդույթն սկսվել է Բոնիֆաս VIII պապի օրոք 1300 թվականին: Սկզբում այն անցկացվում էր 100 տարին մեկ անգամ, սակայն 1475-ից ի վեր թույլատրվել է տոնել Հոբելյանական տարին 25 տարին մեկ, որպեսզի յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ մասնակցի Սուրբ տարվան:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը