Կարեն Կարապետյանը սխալ է «հանում» Սերժ Սարգսյանին ու իր թիմին

 
Վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետը հետաքրքիր վարքագիծ է դրսևորում:Ոտք դնելով կառավարություն՝ նախ Կարեն Կարապետյանը, ապա նրա ամենախոստումնալից կադրը՝ Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանը խոստացան բնաջնջել Հայաստանի տնտեսության պարանոցը խեղդող օջախները, ազատվել մոնոպոլիստներից, ազատականացնել ընդհանրապես շուկան: Վարչապետի աչքալուսանքից հետո, թե հավասար պայմաններ են ստեղծվելու բոլորի համար ու այսուհետ ով եւ ինչ ցանկանա, կարող է ներկրել, նրանց, ում ճանապարհին խոչընդոտներ ի հայտ կգան, վարչապետը առաջարկեց իրեն կամ օգնականներին ահազանգել: Այդ հայտարարությունից հետո Վարդան Հարությունյանը խոստանավ կարճ ժամանակում բացահայտել ստվերում գտնվողներին և պայքարել կոռուպցիայի դեմ.«Եթե կա ստվեր, պետք է ես տեղն իմանամ, կամ պայքարում ենք կամ չենք պայքարում, ես նախընտրում եմ պայքարել»,- ասաց ԱԺ-ում բյուջեի քննարկմանը ժամանած ՊԵկ նախագահը` հավելելով, որ յուրաքանչյուր հարկային ծառայության պետի հանձնարարելու է գույքագրել իր տարածքի խնդիրները: Ըստ նրա` դրա համար շատ կարճ ժամանակ է պետք: Վարդան Հարությունյանը հայտարարեց, որ նոր խաղի կանոններ է հաստատել համակարգում, և բոլոր այն աշխատակիցները, որոնք չեն կարողանա աշխատել նոր կանոններով, կհեռանան: Իսկ մոնոպոլիաների դեմ պայքարի հարցում Հարությունյանը անհավանական վստահություն էր դրսեւորել.<<Կանեմ՝ կտեսնեք>> ասել էր նա: Հարկ է նշել, որ նոր կառավարության ու վարչապետի նման հայտարարությունները ՀՀԿ-ում ընդունեցին սվիններով: Որովհետեւ տարիներ շարունակ իշխող ՀՀԿ-ականները եւ պատկան մարմինները իրենց պատռում էին, որ Հայաստանում որեւէ շուկա մենաշնորհված չէ ու խաղի նույն կանոններն են գործում բոլորի համար: Տնտեսական մրցակցության նախագահ Արտակ Շաբոյանն էլ ինքնակամ հռչակվել էր իշխանության փաստաբանի դերում ու ամեն առիթով վստահեցնում էր, որ մոնոպոլիստներ մեզանում ի չիք: Շաբոյանը պնդումներ էր անում մինչեւ անգամ հանրահայտ շուկաների մասին՝ ասելով, որ ոչ շաքարավազը, ոչ էլ ասենք բանանը մեկ հոգու մենաշնորհ չէ: Թեպետ իրականում շատերը գիտեն, որ այդ շուկաները լիակատար հանձնված են համապատասխանաբար Սամվել Ալեքսանյանին ու Սերժ Սարգսյանի մտերիմ նախկին ԴԱՀԿ պետ Միհրան Հարությունյանին: Շաբոյանը բոլորովին վերջերս հայտարարեց, որ Հայաստանում մոտ 9 ընկերություն բանանի ներկրմամբ է զբաղված: Այդուհանդեր, Կարեն Կարապետյանի թիմն ու անձամբ ինքը թերեւս սխալ հանեցին Սերժ Սարգսյանին ու նրա թիմակիցներին՝ հայտարարելով հակառակի մասին:Իսկ շաբաթներ առաջ Վարդան Հարությունյանը առանձնակի խանդավառությամբ տեղեկացրեց, որ բանան նոր ներկրող ունենք ու արդեն երկու ավտոմեքենա բանան է ներկրվել, թե ով էր ներկրողը, Հարությունյանը չպարզաբանեց: Իսկ ահա, ՊԵԿ-ն այսօր ահազանգում է բանանի ներկրման խոչընտոդների մասին: Պարզվում է՝ ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու տնտեսվարողի փորձը օրերս որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս: Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է Պետական եկամուտների կոմիտե: <<Օպերատիվ հետախուզության և Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը: Հաշվի առնելով միջադեպը՝ Պետական եկամուտների կոմիտեն խստագույնս նախազգուշացնում է զերծ մնալ բիզնեսի բնականոն գործունեությանը խոչընդոտելու մտադրություններից, միաժամանակ կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է խնդիրների դեպքում անմիջապես ահազանգել. ապրանքների արտահանումը, ներկրումը, արտադրությունը և առևտրի կազմակերպումն ամենօրյա հսկողության ներքո է, և ՊԵԿ-ը պատրաստակամ է, օրենսդրության շրջանակում, անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի>> ,-տեղեկացվում է պաշտոնական հաղորդագրությամբ: Երկու ամսից ավելի է, ինչ տնտեսության ռազմավարական այս կառույցը՝ Կոմիտեն, գտնվում է Կարեն Կարապետյանի վերահկողության ներքո, Վարդան Հարությունյանի ձեռքերում , մենք հիշում ենք, որ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելիս բոլոր կողմերից փաստում էին, որ նրան լիակատար ազատություն է շնորհված, հետեւաբար նաեւ իր կադրերին: Հետաքրքիր է՝ այս պարագայում ի՞նչն է խանգարում արմատախիլ անել նախկինում հաստատված արատավոր համակարգը, որի մասին փաստում է նոր Կառավարությունը, ու խաղի նոր կանոններ սահմանել: Համակարգը ձեր ձեռքերում է, գործիքաշարը՝ նույնպես,հետեւաբար անհասկանալի է՝ ում դեմ է ձեր բողոքի ձայնը, այս հաղորդագրությունը, սա ձեր գործունեության տիրույթն է, ու ըստ գործառության՝ ՊԵԿ-ն է խոչընդոտներ ստեղծում կամ դրանք հարթում տնտեսվարողների առջեւ: Հիմա ով ում դեմ է բողոքում, սա նշանակու՞մ է, որ Վարդան Հարությունյանը չի տիրապետում համակարգին ու ստորին օղակներում, այսպես ասած, չեն ենթարկվում իրեն ու ինքնագործունեություն են իրականացնում: Եթե այդպես է, ապա պետք է պարզ ասել, եթե՝ոչ,ուրեմն անուններ է պետք հրապարակել, թե մասնավորապես ինչպիսի անձիք են խոչընդոտում ներկրումը: Իսկ եթե նման հաղորդագրություններով փորձ է արվում հանրությանը ցույց տալ, որ Կարեն Կարապետյանն ու իր թիմը հերոսական պայքար են տալիս մենաշնորհների դեմ ու այդ պայքարի ճանապարհը լի է խոչընդոտներով, ապա հանրությանը վստահաբար այդ ամենը քիչ է հուզում, քանզի Հայաստանում ապրելն այսօր ինքնին հերոսություն է արդեն:
Անի Սահակյան

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am