ԱՄՆ-ի քաղաքական կեղտոտ «անկողինը»

Ամերիկայում նոր քաղաքական իրավիճակ է ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է իր ապագա թիմի ձևավորումը: Հանդիպումներն անցկացվում են մեծահարուստ Թրամփի սեփական գոլֆ-ակումբի շենքում, որը գտնվում է Նյու Ջերզի նահանգի Բեդմինստեր ավանում: Այստեղ ընտրյալ նախագահն անցած շաբաթավերջին բանակցել է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, 2012թ. նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Միթ Ռոմնիի հետ: Բանակցություններին մասնակցում է նաև ընտրյալ փոխնախագահը՝ Մայք Փենսը, ով CBS հեռուստակայանի հետ զրույցում հաստատել է, որ Ռոմնիին կարող է առաջարկվել պետական քարտուղարի պաշտոնը: «Սա ոչ միայն ջերմ, այլև շատ բովանդակալից հանդիպում էր: Կարող եմ ասել, որ հիմա ակտիվորեն և լրջորեն քննարկվում է նահանգապետ Ռոմնիին Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը վստահելու հնարավորությունը»,- ասել է Փենսը: Անցած տարիներին Թրամփը և Ռոմնին բազում անգամներ միմյանց ոչնչացնող քննադատության են ենթարկել: Ռոմնին այս նախագահական ընտրարշավի ընթացքում Թրամփին անվանել է «խաբեբա» և հանրապետականներին կոչ է արել՝ մերժել մեծահարուստի թեկնածությունը: Թրամփն էլ իր հերթին, Ռոմնիին ծաղրել է՝ անվանելով «միշտ պարտվող» և «ձախողված թեկնածու», բայց ընտրություններից հետո Ռոմնին զանգահարել է Թրամփին և շնորհավորել հաղթանակի առիթով: Փաստորեն, նոյեմբերի 8-ի ընտրություններից հետո Ամերիկայում ստեղծվել է միանգամայն նոր քաղաքական կացություն:   Ի՞նչ է սպասում ԱՄՆ-Ռուսաստան ճգնաժամային հարաբերություններին ԱՄՆ-Ռուսաստան ճգնաժամային հարաբերությունների հարցը, թերևս, աշխարհի բոլոր պետությունների դիվանագետների համար ամենաքննարկվող թեմաներից է: Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է անում այլ երկրների բնակիչներին չշտապել եզրակացություններ կատարել, թե ինչ քաղաքականություն կիրականացնի երկրի ապագա նախագահ Դոնալդ Թրամփը: «Կարծում եմ՝ կարևոր է, որպեսզի ողջ աշխարհում չշտապեն եզրակացություններ կատարելիս և նորընտիր նախագահին հնարավորություն տան՝ հավաքելու թիմ, ծանոթանալ ընթացիկ հարցերին, որոշել, թե ինչպիսին կլինի իր քաղաքականությունը»,- ասել է Օբաման Պերուի մայրաքաղաք Լիմայում քաղաքացիական երիտասարդ ակտիվիստների հետ հանդիպմանը: Նա նշել է, որ «այն, թե ինչպես է մարդը անցկացնում իր նախընտրական քարոզարշավը, միշտ չէ, որ համընկնում է նրա հետ, թե ինչպես է երկիրը ղեկավարում»: Օբամայի կարծիքով՝ նախընտրական արշավի ժամանակ թեկնածուները ձգտում են «խաղալ ընտրողների զգացմունքների վրա»: «Այնուհետև ձեր առաջ ծառանում է իրականությունը, հարկավոր է հասկանալ, թե ինչպես այն հաղթահարել»,- եզրակացրել է Օբաման: Նա արդեն մատնանշել է, որ ավելի վաղ Թրամփը արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ՆԱՏՕ-ի առաջ ստանձնած պարտավորություններին և նշել է, թե չի կարծում, որ Լատինական Ամերիկայի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը կփոխվի: Իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Վաշինգտոնում Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները համարում են ճգնաժամային։ «Ռուսաստանի հետ հարաբերությունները ճգնաժամային են, որոշ դեպքերում՝ շատ և շատ բարդ խնդիր»,- ասել է նա նոյեմբերի 21-ին կայացած ճեպազրույցում։ Քիրբին ընդգծել է, որ առանձին հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն աշխատել են միասին և հասել փոխըմբռնման։ Դա, մասնավորապես վերաբերում է Իրանի հետ միջուկային համաձայնագրին։ Ամերիկյան կողմը հուսով էր նման համաձայնության գալ նաև Սիրիայի հարցով։ Պետդեպի ներկայացուցիչը հիշեցրել է ՌԴ-ի կողմից կիբերտիրույթում լուրջ մարտահրավերի մասին, որին բախվել էր ԱՄՆ-ը։ «Դրանք շատ բարդ հարաբերություններ են»,- ընդգծել է Քիրբին։ Այս իրավիճակում Ռուսաստանից արդեն հնչում են փոքր-ինչ հուսահատ հայտարարություններ, թերևս, զգալով, որ նախընտրական շրջանում թեկնածու Թրամփի ու նախագահ Թրամփի միջև «սար ու ձորի» տարբերություն կարող է լինել: Նախընտրական հռետորաբանության և իրականության միջև միշտ տարբերություն կա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում։ «Ինչ վերաբերվում է ԱՄՆ նորընտիր նախագահին, մենք բոլորս լավ գիտենք, որ նախընտրական հռետորաբանության և իրական քաղաքականության միջև մեծ տարբերություն կա, գործնականորեն բոլոր երկրներում»,-ասել է Պուտինը` հավելելով, որ Թրամփը պատրաստակամություն է հայտնել հասնել ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավմանը։ «Իմ կողմից ես, իհարկե, նույն բանն եմ արել»,-ասել է Պուտինը։ Ամերիկյան «կեղտոտ» փողերն ու «ժողովրդավարության» հաստատումը Մինչ ողջ աշխարհը փորձում է կանխատեսումներ անել ամերիկյան ապագա արտաքին քաղաքականության հիմնական շեշտադրումների մասին` արժե հիշատակել այն կարևորագույն տեղեկատվությունների հոսքը, որոնք ջրի երես դուրս եկան ընդամենը 2-3 շաբաթ առաջ: Այս առումով, խիստ ուշագրավ էին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայտարարությունները: Նա պնդել էր, որ Քլինթոնը տեղյակ է, որ ԻՊ-ին ֆինանսավորում են Կատարն ու Սաուդյան Արաբիան: ԱՄՆ-ի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը իր նամակագրություններում խոստովանում է, որ տեղյակ է ԻՊ-ի` Կատարի և Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորման մասին: «Կան Քլինթոնի կողմից 2014-ին` նախընտրական շտաբի պետ Ջոն Պոդեստային ուղղված էլեկտրոնային նամակներ, որոնցում ասվում է, որ ԻՊ-ին ֆինանսավորում են Սաուդյան Արաբիան և Կատարը: Ես կարծում եմ, որ այս ընթացքում սա ամենակարևոր նամակն է»,- ասել է Ասանժը: WikiLeaks-ի հիմնադիրը նաև ընդգծել է, որ ԻՊ-ը ֆինանսավորվում է ոչ թե շեյխերի, այլ հենց երկրների կառավարությունների կողմից: Իսկ ամենակարևորը, թերևս, չլսված և սարսափելի չափերի հասնող զենքի վաճառքի գործարքի մասին տեղեկությունն է: Ասանժը նշել է, որ Քլինթոնի նամակներում լուրջ քննարկում կա Սաուդյան Արաբիային զենք վաճառելու գործարքի վերաբերյալ, որի արժեքը գերազանցում է 80 միլիարդ դոլարը։ «Քլինթոնի աշխատանքի տարիներին ԱՄՆ-ից զենքի արտահանման ծավալները կրկնապատկվել են»,-ասել է Ասանժը։ Ի պատասխան հարցի՝ արդյոք այդ փաստը կապված է այն հանգամանքի հետ, որ ԴԱԻՇ-ին ֆինանսավորում են այն նույն մարդիկ, որոնք գումար են տալիս Քլինթոնի հիմնադրամին, Ասանժը պատասխանել է՝ «այո»։ Ահա, թե ինչպիսի գործարքներ են ընկած ամերիկյան հռչակած քաղաքականության` այլ երկրներում «ժողովրդավարություն» հաստատելու հիմքում: Սոնա Դավթյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am