«Ճարահատյալ». նամակ Կարեն Կարապետյանին

Մեծարգո պարոն վարչապետ, Ձեզ են դիմում «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցացիա» ՀԿ-ի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք և հարազատներ։ Ձեզ ենք դիմում ճարահատյալ բաց նամակով, քանի որ այն ողջունելի ընթացակարգը, որը Դուք նախաձեռնել եք հեռախոսազանգերի և էլեկտրոնային փոստի միջոցով, անմիջական կապը Ձեր խորհրդականների հետ, չտվեց սպասվելիք արդյունքը։ 2015թ. ՀՀ ԱՆ դեկտեմբերի 23-ի թիվ 3696-Ա հրամանով «Նորք» հոգեբուժական կենտրոնում իրականացվում է թվով 300 հիվանդի արտահիվանդանոցային բուժում, որն իրականացվում է «Զիպրեքսա» արդյունավետ դեղով, սակայն տեղեկացված ենք, որ ծրագիրն ավարտվելու է 2016թ դեկտեմբերին, այդ իսկ պատճառով ակնկալում ենք Ձեր բարի կամքը, մարդասիրությունը հիվանդների համար կենսականորեն կարևոր այս հարցի լուծման համար։ Սեպտեմբերի 28-ին ուղարկեցինք նամակ Ձեր օգնական պարոն Գևորգ Մուրադյանին, նույն օրը ստացանք պատասխան պարոն Մուրադյանից, որ մոտակա ժամանակահատվածում, խնդրին ընթացք տալու համար, Առողջապահության Նախարարությունից մեզ հետ կկապնվեն։ Մի քանի օր սպասելուց հետո՝ Նոյեմբերի 7-ին մեծ ջանքերի շնորհիվ 5-6 շահառուներով հանդիպեցինք ԱՆ աշխատակազմի ղեկավար պարոն Բաղրյանի հետ՝ մեր նպատակն էր ներկայացնել մեր խնդիրը անձամբ նախարարին։ 14.11.2016թ հեռախոսազրույց ունեցա պարոն Բաղրյանի հետ մեր նախորդ հանդիպման արդյունքներին տեղեկանալու, ինչպես նաև նախարար պրն Ալթունյանի հետ հանդիպման համար։ Առ այսօր ոչ մի պատասխան … 22.11.2016թ ԱՆ-ում անց է կացվել խորհրդակցություն ուղղված վերոհիշյալ հարցի քննարկման, որին մենք անհայտ պատճառներով հրավիրված չէինք, այն անցկացնում էր նախարարի խորհրդական Արայիկ Պետրոսյանը, ով խնդրել է մեզ փոխանցեն, որ աղմուկ չբարձրացնե՜նք, չդիմե՜նք Ձեզ, քանի որ մեր կողմից ձեռնարկվող բոլոր քայլերը լինելու են ապարդյուն։ Սակայն, Ձեր անձի հանդեպ ունեցած մեր հավատն ու վստահությունը ստիպեցին դիմել Ձեզ բաց նամակով։ Խնդրում ենք Ձեզ, որպես ՀՀ գործադիր մարմնի ղեկավար հետամուտ լինել և օգնել մեր այս հույժ կարևոր, մարդկային կյանքին վտանգ սպառնացող խնդրի լուծմանը։ Կանխավ շնորհակալ ենք: «ՀԱՎՀԱ» ՀԿ նախագահ Կարինե Թուխիկյան Հեռ։ 077 40 80 53

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am