Զոհրաբ Մնացականյան. «Սարսանգի ջրամբարը գտնվում է ԼՂ իշխանությունների մշտական վերահսկողության ներքո»

Նոյեմբերի 22-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ բաց քննարկում` «Միջազգային խաղաղության և անվտանգության ապահովում. Ջրային ռեսուրսներ, խաղաղություն և անվտանգություն» խորագրի ներքո: Քննարկումներին բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ով մասնավորապես նշեց, որ աշխարհի համար կարևոր արժեք ունեցող ջրային ռեսուրսների կառավարումը պետք խրախուսվի որպես մի միջոց՝ խթանելու համագործակցությունը, այլ ոչ թե հակամարտությունը: Քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ով մասնավորապես նշեց, որ անդրսահմանային ջրային ռեսուրսները հասարակությունների և ազգերի միջև սոցիալական և տնտեսական փոխկախվածություն են ստեղծում, ինչը կարող է երկրի ներսում և երկրների միջև վեճերի և հակամարտությունների պատճառ դառնալ: Միևնույն ժամանակ փոխադարձ շահերի և փոխկախվածության գիտակցումը պետք է հիմք ծառայի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման, ինչպես նաև տնտեսական աճի համար: Զոհրաբ Մնացականյանի խոսքով, պետությունների կողմից հստակ քաղաքական կամքի և իրական հանձնառության դրսևորումը կենսական նախադրյալներ են անդրսահմանային ջրային ռեսուրսների հաջող կառավարման համար: ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ նման համագործակցությունը հիմք է ոչ միայն հարևան ժողովուրդների միջև փոխադարձ շահերին արձագանքելու և դրանք առաջ մղելու համար, այլև վստահության կառուցման կարևոր միջոց է չկարգավորված հակամարտությունների պարագայում: ՀՀ մշտական ներկայացուցիչն ափսոսանք հայտնեց այն փաստի առնչությամբ, որ անգամ նման բնույթի հարցերում Ադրբեջանն ընտրել է Հայաստանի վրա ցեխ շպրտելու և մեղադրանքներ ներկայացնելու մոտեցումը: «Սարսանգի ջրամբարը, որն առանցքային նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի տնտեսության համար` մեծապես գյուղատնտեսական եւ էներգիայի արտադրության տեսնակյունից, գտնվում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մշտական վերահսկողության ներքո»,- ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը: Նա հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, որպես բարի կամքի դրսևորում, բազմիցս առաջարկել են ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման մեխանիզմ, ինչը ևս կարող է ծառայել որպես կողմերի միջև վստահության կառուցման միջոց: «Փոխարենն Ադրբեջանը նախընտրում է տարածել անհիմն մեղադրանքներ և կասկածելի «ապացույցներ», որոնք, ըստ էության և մեղմ ասած, ապատեղեկատվություն են: Խավիարային դիվանագիտությունն առաջ տանելու փոխարեն Ադրբեջանն ինքն իրեն և ողջ տարածաշրջանին մեծ լավություն արած կլինի, եթե անկեղծորեն ներգրավվի համաձայնեցված ձևաչափի շրջանակներում խաղաղության գործընթացում»,- եզրափակելով իր խոսքն ասաց ՀՀ մշտական ներկայացուցիչը: Քննարկմանը ելույթով հանդես եկան մոտ երկու տասնյակ երկրների ներկայացուցիչներ:   ՀՀ ԱԳՆ

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am