«Բնակչության 80 տոկոսը բացասական է գնահատել Ոստիկանության գործունեությունը Սարի թաղի իրադարձությունների ժամանակ»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց նոյեմբերի 2-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում իրենց կատարած հարցումների արդյունքները, որոնց մասնակցել են ՀՀ 1104 քաղաքացիներ։Հարցումների համաձայն՝ հարցվածների 91%-ը տեղյակ է 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից Երևանում ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու մասին։ Հարցին, թե՝ ի՞նչ եք կարծում, ո՞րն էր «Սասնա ծռերի» գործողությունների հիմնական դրդապատճառը, հարցվածների 46 տոկոսը պատասխանել է՝ երկրում անարդարության մթնոլորտի առկայությունը։ Հարցվածների 41 տոկոսի համար պատճառը եղել է երկրում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի առկայությունը, 32 տոկոսի համար՝ իշխանափոխություն իրականացնելու այլընտրանքի բացակայությունը, 21 տոկոսի համար՝ ԼՂՀ հակամարտության գործընթացում ոչ հայանպաստ լուծումների կանխատեսումը, 10 տոկոսի համար դա եղել է արտաքին ուժերի կողﬕց իրականացված պատվեր, իսկ 6 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։ «Գելլափ Ինթերնեյշնլը» նաև փորձել է պարզել տարբեր ինստիտուտների կողմից «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների ընթացքում գործունեության, արձագանքի գնահատականը։ Գնահատումն իրականացվել է 1-ից բալային սանդղակով, որտեղ 1-ը նվազագույնն է, 5-ը՝ առավելագույնը։ Հարցվածներն ամենաբարձրը գնահատել են ԶԼՄ-ների աշխատանքը՝ 3.5 բալ, ընդդիմությանը տվել են 2.8 բալ, միջազգային կազմակերպություններին՝ 2.3 բալ, Ազգային անվտանգության ծառայությանը՝ 2.1 բալ, դեսպանատներին, Հանրային խորհրդին և անվտանգության խորհրդին՝ 2 բալ, ՀՀ նախագահին՝ 1.9 բալ, ՀՀ ոստիկանապետին՝ 1.8 բալ, ՀՀ վարչապետին՝ 1.7 բալ, ԱԺ նախագհին՝ 1. 6 բալ։ «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների ընթացքում տարբեր քաղաքական գործիչների գործունեության, արձագանքի գնահատականը, որտեղ կրկին գնահատումը՝ ամենաբարձր բալերը ստացել են Զարուհի Փոստանջյանը և Նիկոլ Փաշինյանը՝ 3.4 բալ, Ալեք Ենիգոմշյանը ստացել է 3.1 բալ, Անդրիաս Ղուկասյանը և Արմեն Մարտիրոսյանը ստացել են 2.8 բալ, Էդմոն Մարուքյանը՝ 2.6 բալ, Գառնիկ Իսագուլյանը՝ 2.4, իսկ Արշակ Սադոյանը՝ 2.1 բալ։ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ բանակցությունները վարող ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի գործունեությունը հարցվածների 44.9 տոկոսը դրական են գնահատել, 15.1 տոկոսը՝ լիովին դրական, 14 տոկոսը՝ բացասական, 8.6 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, իսկ 17.3 տոկոսը դժվարացել են պատասխանել։ Հարցվածների ընդամենը 8.4 տոկոսն է պատասխանել, որ ինքն անձամբ ներկա է եղել ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդող հանրահավաքներին, իսկ 91. 6 տոկոսը պատասխանել են, որ չեն եղել։  

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am