Նավթային շուկաները խնդրի առաջ են կանգնել։
Բազմաթիվ շշուկներն այն մասին, որ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան վերջապես պատրաստ են բանակցություններ վարել ոչ թե քաղաքականության, այլ նավթի մասին, իրենց ազդեցությունն են թողել։ Այս մասին Globe and Mail-ում լույս տեսած հոդվածում գրում է Ռաշիդ Հուսեյն Սայեդը։
Այս կապակցությամբ հեղինակը հիշեցնում է, որ Էր Ռիադը ամենասկզբից պատրաստակամություն է հայտնել կրճատել նավթի արդյունահանումը այն պայմանով, որ բոլոր նավթահանող երկրները դիմեն այդ քայլին։
«Կրեմլի դիրքորոշումը նույնպես կոշտ էր։ Խիստ ձմռան պայմաններում Ռուսաստանը չի կարող կոնսերվացնել իր հորատումները, իսկ նավթային պաշարները հիմնականում գտնվում են մասնավոր բիզնեսի ձեռքում, իսկ պետությունն ի վիճակի չէ նրանց վրա ազդել։ Սակայն նավթից ստացվող եկամուտների կտրուկ պակասումը էապես ճնշում է գործադրում։
Հանքահանման ծավալները 5 տոկոսով համակարգված կրճատելու մասին խոսակցությունները սթափեցրել են շուկան, սակայն մի շարք չպարզաբանված հարցեր կան»,- նշում է հեղինակը։
Միաժամանակ Իրանը խոսում է հանքահանման ծավալների մեծացումից։ Հեղինակի խոսքով՝ եթե հաշվի ենք առնում Իրանի եւ Սաուդյան Արաբիայի քաղաքական վեճերը, այդ երկրներն հիմա դժվար թե կարողանան համաձայնության գալ արդյունահանման ծավալները կրճատելու հարցում։
Դրանից ելնելով՝ հեղինակը ենթադրում է, որ նավթի արդյունահանման ծավալների կրճատումը անհնար է մոտ ապագայում, փոխանցում է Inopressa-ն։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը