Բավական պարզ պատասխան

Այս տարվա հուլիսի կեսերին, երբ ողջ Հայաստանը եւ սփյուռքը հետևում էր «Սասնա ծռեր» արմատական խմբավորման շուրջ ստեղծված իրավիճակին, պլանային այցով Հայաստան ժամանեց ՌԴ զինված ուժերի օպերատիվ եւ մարտավարական գլխավոր վարչության պատվիրակությունը։ Շատերն այս իրադարձությանը մատների արանքով նայեցին, սակայն այցի հիմնական նպատակներից էր հենց միավորված զորախմբի մասին համաձայնագրի պատրաստումը։ Իրադարձությունների խճանկարը ավելի ամբողջական է դառնում, երբ այն դիտարկում ենք ապրիլյան պատերազմական իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանի՝ բանակում իրականացրած մասշտաբային կադրային փոփոխությունների համատեքստում։ Հենց այդ ժամանակ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն ազատվեց բանակի 4-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնից եւ նշանակվեց հայ-ոուսական միավորված զորախմբի հրամանատար։ Մինչ այդ զորախմբի հրամանատարն էր գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը։ Հանրության մեջ հաճախ տրվող հարցին՝ «ինչո՞ւ հենց հիմա Ռուսաստանն ու Հայաստանը որոշեցին պայմանագրային հենքի վրա միավորել ՀՕՊ համակարգերն ու զորախմբերը», փորձագետները տալիս են բավական պարզ պատասխան։ «Փոխվել է անվտանգության ընդհանուր համայնապատկերը տարածաշրջանում։ Առաջ են եկել «Իսլամական պետությունը» եւ այլ ահաբեկչական խմբավորումներ, Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարը մշուշոտ է, մյուս կողմից ապրիլյան ռազմական գործողություններից հետո իրավիճակը ԼՂ շփման գծում շատ անկայուն է»,- նշեց ռազմական փորձագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։ Այսպիսով, ըստ փորձագետի, միավորված զորախմբի նպատակներից կարող է լինել Հարավային Կովկասում կոնֆլիկտներից, ՆԱՏՕ-ից եւ առաջին հերթին Թուրքիայից, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում մոլեգնող ահաբեկչական խմբավորումներից առաջացած սպառնալիքներին դիմակայությունը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am