Ով որ նախարարությունում գործի է անցել կամ էնտեղ ծանոթ է ունեցել, հրատարակչություն է բացել

Այն բանից հետո, երբ գրականագետ Հասմիկ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն հայտնեց գրահրատարակչական ոլորտում նախարարի ձեռնարկած բարեփոխումների մասին՝ նշելով, որ սխալ է համարում ժամանակակից հայ գրականությունը պետաջակցության ծրագրերից հանելու մտադրությունը, երկար բանավեճ-քննարկում ծավալվեց, որը մի քանի օր է՝ դեռ շարունակվում է սոցհարթակում։ Քննարկմանը միացել են գրողներ, հրատարակիչներ, գրականագետներ, որոնք իրենց տեսակետները հիմնավորելուց բացի, հարցը ներկայացնում են «ներսի մարդու» աչքերով։ «Շատ լավ ծանոթ լինելով այս ոլորտին, բոլոր թեր ու դեմ կողմերն իմանալով հանդերձ, կարող եմ վկայել, որ նման գրահրատարակչական դաշտ (ժամանակակից գրականություն հրապարակող մեկ-երկու հրատարակիչ) եւ սպառողների խիստ սակավ ռեսուրսներ ունեցող երկրում այս փաստը շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ։ Ժամանակակից գրողը մնալու է մեկ-երկու հրատարակչի գրական ճաշակի ու որդեգրած քաղաքականության հույսին, հրատարակչական իմաստով «չսպառվող» գրականությունը (լուրջ գրականություն, որ գուցե սպառողական մեծ հնարավորություններ չունի) թիրախային լուրջ խմբում է հայտնվելու, թանկանալու են գրքերի ինքնարժեքները, ինչն էլ իր հերթին բերելու է էլ ավելի վատ գնողականության, եւ այսպես շարունակ։ Կարծում եմ, որ ռիսկային գործոնները լավ չհաշվարկված, սխալ ցանկություն է սա»,- քննարկումներում կարծիք էր հայտնել գրականագետ Հասմիկ Հակոբյանը։ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով՝ այստեղ մի լավ բան էլ կա. «Լիքը ժամանակակից գրողներ, որոնց ոչ մեկը չի ասում, որ ձեզնից ոչ մի բան չեք ներկայացնում, միջակություններ եք, բայց տարիներ շարունակ Խանջյանի, Հովհաննեսի, Անտաշյանի, Հրաչի, Պաչյանի, Երանյանի ու մյուս տաղանդավորների հետ հավասար տպագրվել են, վերջապես դուրս կմղվեն դաշտից, որովհետեւ ոչ մի հրատարակիչ իրենց չի տպի։ Վերջապես կհասկանան, որ իրենք գրող չեն։ Ու էլ չեն լինի ոչ մի տեղ կյանքում չտպագրված, բայց հանկարծ, էն էլ պետական աջակցությամբ գիրք տպող գրողներ, գրող-հրատարակիչ ու գրող-գրական մամուլ-կայքեր կապն ավելի քաղաքակիրթ կլինի։ Պետաջակցությունն է մեղավոր, որ այսօր ունես 2-3 հրատարակիչ։ Ջանք չեն թափել, որովհետեւ ստացել են պետաջակցության փողերը, ու գիտես ինչ են արել։ Միայն ՀԳՄ հրատարակչությունը 2001-2015 թթ. ընթացքում մոտ 200 մլն.-ի աջակցություն է ստացել։ Մի քայլ առաջադիմել է։ Կարող էր, չէ՞, էդ շրջանառությամբ դառնալ լուրջ հրատարակիչ։ «Ծիծեռնակն» էդ նույն տարիների ընթացքում մոտ 50 մլն. ֆինանսավորում է ստացել։ Մի գիրք իր հաշվին տպե՞լ է։ Ով որ նախարարությունում գործի է անցել կամ էնտեղ ծանոթ է ունեցել, հրատարակչություն է բացել։ Ու դա է սպանել հրատարակչական դաշտը, դա է գցել չափանիշը մեր գրական դաշտում»։ Գրող Համբարձում Համբարձումյանն այս հարցին այլ դիտանկյունից է նայում. «Հիմա հարցն այն է, որ էդ գրականությանը տրվող աջակցությունը, փողն ի՞նչ է արվելու։ Գրականությա՞նն է ծառայելու, թէ՞ դուդուկի փառատոնի վրա է ծախսվելու։ Նույն հաջողությամբ կարող էին գրողին նորմալ հոնորար տալ պետպատվերով տպագրված գրքի համար»։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am