Շավարշ Քոչարյանը Ջեյմս Ուորլիքի մասին
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի պաշտոնից հեռանալուն:«Դուրս գալով այս պաշտոնից` նա ազատ է տնօրինել իր սեփական կյանքը: Օրինակ, Մեթյու Բրայզայի դեպքում նրա ապագա գործունեությունը ցույց տվեց, որ, այնուամենայնիվ, լինելով համանախագահ՝ որոշակի կողմնակալություն կար, ինչն արտահայտվեց իր հետագա աշխատանքում: Ջեյմս Ուորլիքի դեպքում որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի դեռ չեմ տեսել նրա հետագա գործունեությունը»,- ասաց Շավարշ Քոչարյանը: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 31-ին կհեռանա Միսնկի խմբից և այսուհետ լինելու է Ռուսաստանի ամենամեծ ու հեղինակավոր իրավաբանական ընկերության գործընկերը:
