Մանուկ հասակում հարևանի սամակատ քշողները, կամ ովքեր են գողացել բանակի փողերը.Վարդան Բոստանջյան

«Երկրի վիճակը վիճակ չէ, և հերթական անգամ հասարակությանն ապակողմնորոշելու համար բոլոր հնարավոր ու անհնար տեղերում քննարկում են 1000 դրամների հարցը: Իսկ սա իրեն հարգող երկրի համար շատ ամոթալի բան է: Ես կարծում եմ, որ սա ցանկացած իրեն հարգող երկրի համար ամոթ բան է: Ինչ հազար դրամի մասին է խոսքը»: Այս մասին, այսօր Հայելի ակումբում  հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադառնալով հազար դրամների նախագծին: «Երկրում բազմաթիվ խնդիրներ ունենք, իսկ իշխանությունները ժողովրդին ասում են՝ փող տվեք զինվորին պահելու համար: Սա արված է ժողովրդին հիմարացնելու համար, սա փուչ խոսակցություն է: Եթե իշխանությունն այդքան հուզված էր, նախևառաջ ՊՆ-ի 100 հազար դոլարանոց մեքենաները պետք էր վերացնել: Մարդիկ կային մանուկ հասակում երազում էին հարեւանի սամակատը քշել, հիմա հարյուր հազար դոլարանոց մեքենա են վարում: Ես չեմ ասում հաշվեհարդար տեսնել, որոշ պաշտոնայների դնել ու գնդակահարել, ուղղակի միջոցներ յուրացրած մարդկանց մենք ասում ենք՝ ձեր վերցրածը բերեք, տեղը դրեք»,- ասաց տնտեսագետը: Նա նշեց, որ մտացված ձեւով է այս ամենը արված, որպեսզի մոլորեցնեն հասարակությանը: Վարդան Բոստանջյանն ասուլիսին ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանից հետաքրքրվեց՝ էս տիեզերական գաղափարն ո՞ւմ մոտ ծագեց, սա հարաբերականության տեսությանը հավասար տեսություն է: Ի պատասխան՝ պատգամավորը նշեց՝ հաստատ ոչ Էյնշտեյնի: Բոստանջյանը կարծիք հայտնեց, որ պետք է բանակի փողերը թալանողները պատժվեն: «Ով, որ գողացել է, թող ետ բերի, միանշանակ այդ կարծիքի եմ»,- արձագանքեց Այվազյանը: «Կան վեհ գաղափարներ, Արցախի հետ կապված խնդիրը, ցեղասպանության խնդիրն է, բանակ, պետություն: Խոսքը գնում է պետական տուրքի մասին, դրանում յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության մասին:Կարող է ժամանակի ընթացքում մտցնեն դրույթ, որ ով չի ցանկանում վճարել, թող դիմում գրի ու հրաժարվի, դե տեսնեմ քանի հոգի դիմում կգրի:Սա ազգ-բանակ գաղափարախոսության իրականացման կողմերից մեկն է»,- ասաց Այվազյանը: Լրագրողների դիտարկմանը որ ժողովուրդը չի վստահում իշխանություններին, քանի որ բոլորը գողանում են, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Եթե անգամ ես գողացել եմ, համենայն դեպս ստեղ ներկայացնողների շատերի պապաներից ավելի քիչ եմ գողացել: Ես էլի եմ ասել, պետք է ստուգել, ով գողացել է պետական բյուջեից, պետք է ձեռքերը քոքից կտրել, ես դրան կողմնակից եմ»- ասաց նա: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am