Վիգեն Սարգսյանը սասանեց իր իմիջը

<Չէր կարելի դա մտցնել հարկային սիստեմի մեջ, կարելի էր հոգաբարձուների վստահելի խորհուրդ ստեղծել: Եթե իրոք բանակին փող էր պետք, նախ պետք էր երկու քայլ իրականացնել, առաջինը՝ քննել, թե ինչպես ստացվեց, որ ամբողջ տնտեսական դաշտը, ապրանքաշրջանառությունը աշխատում է բանակի վրա, բայց արդյունքում պարզվում է, որ բանակը կռվում է հին զենքով, բանակում զինվորին պահելու համա փող չկա>,-Հայելի ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը ՝անդրադառնալով ՊՆ Վիգեն Սարգսյանի ներկայացրած հազար դրամի նախագծին, հավելելով, որ հայ հասարակությունը իշխանությանը չի վստահում, չի հավատում նրա բարեփոխումներին, բայց հավատում է զինվորին, եւ հետեւաբար այդ հավատը դնել պայթունավտանգ իրավիճակում սխալ է: Սեդրակյանի խոսքով՝ հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պետք է իրականացվեր հետաքննություն եւ պատժվեին բոլոր մեղավորները, միայն դրանից հետո դիմել հասարակության օգնությանը: <Ցավում եմ, որ ՊՆ Վիգեն Սարգսյանը, ով ներկայացնում է երիտասարդ սերնդի կառավարումը, ինքը պետք է օրինակ ավելի հաստատվեր դրական նորմերով, ինքը մտավ նման նախագծի տակ, եւ նրա անձնական իմիջը սասանեց>,- ասաց Անուշ Սեդրակյանը, հավելելով, որ Հայաստանը, որը գտնվում է չհայտարարված պատերազմի մեջ, Պաշտպանության նախարարի իմիջը պետք է դրական լինի: <Չի կարելի խոսել թաքուն փողի մասին, թաքուն փողը պետք է ետ բերել, եւ ավելին պատժել>,- ասաց նա: Պատասխանելով հարցին թե իշխանությունները արդեն իսկ ակնկարկում են, որ կամավոր սկզբունքով է պահվելու հազարական դրամը, Անուշ Սեդրակյանը նշեց, թե ինչպես կուտակային կենսաթոշակային համակարգի պարագայում, այս դեպքում էլ իշխանությունները նախընտրական շրջանում վախեցան հասարարական արձագանքից: Միեւնույն ժամանակ Սեդրակյանը չբացառեց, որ ընտրություններից հետո դարձյալ այն մտնի որպես պարտադիր բաղադրիչ: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am