«Հրապարակ». «Չիստկան» սկսվել է. Սերժ Սարգսյանը զայրացած է

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից առաջ «չիստկան» սկսվել է ամենախնդրահարույց՝ Արարատի մարզից։ Այստեղ ավանդաբար ընտրություններն ընթացել են Հովիկ Աբրահամյանի «քավորությամբ», բայց այժմ նրա մասնակցության հարցը դեռ օդում կախված է։ Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն ինչ-որ բանից շատ զայրացած է եւ առայժմ դեռ որեւէ «դաբրո» չի տվել։ Ավելին՝ տեղեկություններ կան, որ առաջիկայում էլ Աբրահամյանների ընտանիքի դեմ որոշ քայլեր են արվելու։ Օրինակ՝ պաշտոնանկ է արվելու նաեւ մարզի հարկայինի տեսչության պետ Վարդան Մամիկոնյանը, որն Աբրահամյանի փեսայի եղբայրն է ու վերջերս աշխատանք էր տանում ԲՀԿ-ն մարզում ուժեղացնելու ուղղությամբ՝ ոմանց ուղղորդում էր անդամագրվել այդ կուսակցությանը։ Արդեն իսկ լարված պայքար է սկսվել Աբրահամյանների ու «Ավշարի» Գրիգորյանների միջեւ։ ՏԻՄ ընտրություններից հետո այստեղ բալանս է խախտվել, ու Աբրահամյանների ազդեցության տիրույթում՝ Արտաշատի շրջանում, ընտրվել են Գրիգորյանների «մարդիկ»։ Հիմա այդ գյուղապետերի վրա ճնշումներ են գործադրվում, որպեսզի նրանց նորից տեղավորեն իրենց ազդեցության տիրույթում եւ ընտրություններին ստանան իրենց հասանելիք ձայները։ Նշենք, որ մարզային ջրօգտագործողների ընկերությունները միավորելու թեման էլ է Աբրահամյանների ու Գրիգորյանների միջեւ ռազբորկայի առիթ դարձել։ Բանն այն է, որ Արարատի ՋՕԸ-ի ղեկավարը Գրիգորյանների «մարդն» է։ Ծրագրվում է միավորել Վեդիի եւ Արտաշատի ՋՕԸ-ները։ Հավանական է՝ ղեկավար կնշանակվի Արտաշատի ՋՕԸ պետ Արթուր Ղազարյանը, որն Աբրահամյանների հետ անցյալում թշնամական, ներկայում բարեկամական հարաբերություններ ունեցող Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի որդին է։ Հիշեցնենք, որ օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաեւ Արարատի մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը՝ Աբրահամյանի եղբորորդին։ Նա նշանակվել է Արմավիրի ոստիկանապետ, տեղը զիջել Սեւան Քոչարյանին, որն Արարատի բաժնի պետն է ու ավելի մտերիմ հարաբերություններ ունի «Ավշարի» սեփականատերեր Գրիգորյան եղբայրների հետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am