«Ժամանակ». Սպանություն սպանության հետեւից

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Աջափնյակում սպանություն է տեղի ունեցել, մահացել է հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 56-ամյա մի քաղաքացի։ Վերջին շրջանում սա հերթական սպանությունն է Երեւանում, հրազենի գործադրմամբ։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ աղմկոտ սպանություն Չարբախում, որտեղ սպանվեցին երկու երիտասարդ։ Այդ սպանության գործով մեղադրանք է ներկայացվել մի քանի անձանց, կալանավորվել է նաեւ քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Ալիկը։ Սպանությունները վերջին ամիսներին Հայաստանում դարձել են գրեթե առօրյա երեւույթ, լինեն դրանք սառը զենքի, թե հրազենի գործադրմամբ։ Երեկ տեղեկություն էր ստացվել նաեւ Վանաձորում 21-ամյա երիտասարդի սպանության մասին, նա դարձել էր դանակահարության զոհ։ Ակնհայտ է, որ այս ամենը հասարակության մեջ առկա մի շարք խորքային երեւույթների վտանգավոր միահյուսման վկայությունն է, եւ միաժամանակ նաեւ այս ամենին Հայաստանում իշխանական համակարգի անհաղորդ լինելու, ոչ ադեկվատ գնահատականի եւ վերաբերմունքի վկայությունը։ Սա հետեւանքն է այն բանի, որ Հայաստանի իրավապահ համակարգը ինչպես տարիներ շարունակ, այդպես էլ այժմ շարունակում է իր գլխավոր խնդիրը համարել ոչ թե հասարակությանը, այլ բացառապես իշխանությանը սպառնացող վտանգներին օպերատիվ եւ լիարժեք արձագանքելը։ Եվ սա արդեն երկու տասնամյակ շարունակվող մի իրականություն է, որը ըստ էության վերածվել է արդեն մտածողության, հոգեբանության, այսպես ասած ինքնահոսի։ Այսինքն, այստեղ այլեւս չեն գործում հատուկ հանձնարարությունների մեխանիզմները, իրավապահ համակարգերն այլեւս երկու տասնամյակի գործունեության արդյունքում ինքնածրագրավորվել են այդ թեքումով։ Երբ խոսքը վերաբերում է իշխանությանը սպառնացող մեծ ու փոքր վտանգներին, ապա այստեղ այդ համակարգերը միշտ օպերատիվ են, միշտ գործում են բարձր արդյունավետությամբ։ Եվ ի դեպ, սա նաեւ հուշում է, որ հարկ եղած դեպքում, կապված ըստ խնդիրների, առաջնահերթությունների սահմանման, այդ համակարգերը ունեն բավարար պրոֆեսիոնալ ներուժ, ասնագիտական կոմպետենտություն մարտահրավերներին արձագանքելու եւ դրանց լուծում տալու համար։ Ամբողջ հարցը այն է, թե ուր է ուղղվում այդ ներուժը, այն ծառայեցվում է հասարակության եւ պետության շահերին, թե ընդամենը իշխանական վերնախավի, որն ունի մեկ խնդիր` վերարտադրել եւ անվտանգ պահել սեփական իշխանությունը, դրանից բխող տնտեսական առավելություններն ու շահերը։ Իսկ քանի որ այդ ամենն էլ ձեռք է բերվում հանրային ռեսուրսների հաշվին, թե նյութական, թե հոգեբանական, իշխանության անվտանգության ապահովումը տեղի է ունենում հասարակական անվտանգության թերապահովման հաշվին։ Դա գրեթե աքսիոմատիկ իրավիճակ է, որի հետեւանքներն էլ զգացվում են հասարակական օրգանիզմում տեղի ունեցող տարաբնույթ արատավոր երեւույթների տեսքով։ Դրանք տարբեր ժամանակահատվածներում կարող են դսեւորվել տարբեր ձեւերով, արտահայտվել տարբեր երեւույթների բռնկման տեսքով, սակայն այդ ամենն ունի մի ընդհանուր հատկություն` քայքայվում է հանրային օրգանիզմի անվտանգության համակարգը։ Ամենախնդրահարույցն այն է, որ Հայաստանում իրավապահ կառույցները ընդհանուր առմամբ անկասկած ունեն այն պրոֆեսիոնալ իսկապես կարեւոր եւ կարող շերտը, որն ունակ է ապահովել հանրային օրգանիզմի անվտանգությունը բարձր մակարդակով, բայց որը իբրեւ երեւույթ երկու տասնամյակի ընթացքում հարմարեցվել է իշխանության սուբյեկտիվ պահանջներին, օբյեկտիվորեն բերելով հանրային օրգանիզմում ավելի ու ավելի վտանգավոր դարձող մետաստազների»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am