Աթեշյանին հաջողվե՞ց ստանալ կաթողիկոսի «դաբրոն»

Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը օրերս Հայաստան էր ժամանել որպեսզի իր «երեսը փրկի»։ Այս մասին մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը, ասելով, որ Հայաստան կատարած այցը կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ պայմանավորված է եղել: Հիշեցնենք, որ Աթեշյանը հունիսին Facebook-ում բաց նամակ էր ուղղել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին, որում ողջ հայ համայնքի անունից հայտնում էր, թե Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «հայ ազգի մոտ խոր վիշտ է առաջացրել», ինչի առիթով էլ դարձել էր Հայաստանում անցանկալի անց։ Հայտնի նամակից հետո մեկ անգամ կանխվեց նրա այցն այստեղ, քանի որ հասարակական շարժում ձեւավորվեց՝ հայտարարելով, որ թույլ չեն տալու Աթեշյանի մուտքը Հայաստան։ Շարժման նախաձեռնողներից է նաեւ Հացպանյանը.«Նա եկել էր, այստեղ, որ երեսը փրկի, գնա Պոլիս ու հայտարարի, թե տեսաք, ես գնացի, որեւէ խնդիր չեղավ եւ այլն, քանի որ Կոստանդինապոլսում ապագայում պատրիարքի ընտրություններ են լինելու, իսկ այդ ընտրությունների համար Աթեշյանին պետք էր կաթողիկոսի այսպես ասած՝ «դաբրոն» ստանալ»։ Հացպանյանը հստակ չի կարող ասել՝ ստացավ «դաբրոն», թե ոչ, նա մի ուշագրավ դիտարկում արեց, որ Մայր աթոռի այդ այցի վերաբերյալ տարածած լուսանկարներից երեւում է, որ միայն Աթեշյանը խաչ չի կրում, երեւում է նաեւ վեհափառի խոժոռ դեմքը.«Այդ լուսանկարն այնքան խոսուն է, Արամ Աթեշյանը միակն է, որ քրիստոնեական խորհրդանիշ խաչը չի կրում, բոլոր հոգեւորականները կրում են, իսկ նա ոչ, կաթողիկոսի խոժոռ դեմքից էլ երերում է, որ այդ ամենն իր սրտով չէ, բայց հաշվի առնելով, որ Մայր աթոռը հունիսից լռում է Աթեշյանի հայտնի նամակի առիթով, դիրքորոշում չի արտահայտում, արդեն իսկ մեղսակցություն է մի հոգեւոր հովվի, որը պղծել է ցեղասպանության զոհերի հիշատակը ոչ միայն իր անունից, այլ ողջ հայ համայնքի, քանի որ նամակում խոսում է հայ համայնքի անունից»։ Հացպանյանն ընդգծեց, որ եթե Ամենայն հայոց կաթողիկոսը աջակցի Աթեշյանին, ապա դա նշանակում է, որ «դաբրո» է տալիս նաեւ Անկարային.«Արամ Աթեշյանը Թուրքիայի հանրապետության կառավարության թեկնածուն է, միակ մարդն է, որը Թուրքիայի համար որպես խամաճիկ է ու բարձր պաշտոնի այդ սեւ սքեմը ի շահ Անկարայի է ծառայեցնում։ Դա նշանակում է, որ կաթողիկոսն ու Էրդողանը նույն հարթության վրա են գտնվում, եթե համաձայնություն լինի Աթեշյանի թեկնածության հարցում»։ Պարոն Հացպանյանը մյուս կողմից նկատում է, որ արդեն իսկ «հանցակցություն» է եղել, երբ Գերագույն հոգեւոր խորհրդի նիստը Հայաստանից տեղափոխվեց Նյու Յորք, հիշեցնենք, որ այն այս տարվա հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն էր..«Սա աննախադեպ երեւույթ էր, անգամ Գերագույն խորհրդի ժողովը, որը աննախադեպ երեւույթ է, երբեւէ հայկական հողերի սահմաններից դուրս տեղի չի ունեցել,, բայց առաջին անգամ այն տեղափոխեցին Նյու Յորք։ Աթեշյանը գիտեր, որ Հայաստանում չէր կարող մեկ շաբաթ անընդմեջ թաքնվել Հայաստանում, ուստի իրենք նախընտրեցին աղմուկից հեռու մնալ եւ ժողովը Հայաստանից դուրս տեղափոխել»։ Մինչդեռ ըստ մեր զրուցակցի, այդ ժողովում պետք է դրվեր Աթեշյանին պատժելու հարցը.«Այնպես որ, դա շատ լավ մտածել էին, ու կարվել է մի շապիկ Արամ Աթեշյանի չափսերով, որը ինձ համար անհասկանալի է: Ինչպե՞ս կարող է Մայր աթոռը Թուրքիայի վարչակարգի, Անկարայի դրածո խամաճիկի հետ այդպես հաշվի նստել: Արամ Աթեշյանը ոչ միայն մասնակցել է Գերագույն հոգեւոր խորհրդի նիստերին, այլեւ ՀԲԸՄ միացյալ ժողովում հանդիսավոր կերպով ներկայացել է ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի կողքին, մասնակցել է միացյալ աղոթքին, այսինքն օրակարգից հանել է իր հարցը»։ Նշենք, որ Նյու Յորքում շատ են պոլսահայ համայնքի ներկայացուցիչները եւ նրանք ընդվզել են Աթեշյանի այնտեղ գտնվելու առիթով: Անի Սահակյան

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am